Մոսկվայում բանկ են թալանել` գողանալով 21 միլիոն ռուբլի
INTERNATIONAL NEWSՄոսկվայի հյուսիս-արևելքում ատրճանակով զինված անհայտ անձը բանկ է թալանել` գողանալով 21 միլիոն ռուբլի:
Այս մասին РИА Новости-ին հայտնել է Ներքին գործերի նախարարության մայրաքաղաքային վարչության մամուլի ծառայությունը:
«Օգոստոսի 20-ի մոտավորապես ժամը 19:00-ին Մոսկվայի հյուսիս-արևելքում գտնվող բանկի պահակն ահազանգել է զինված հարձակման մասին: Դեպքի վայր ժամանած ոստիկանության աշխատակիցները պարզել են, որ անհայտ անձը նշված բանկի տարածք է մուտք գործել ժամը 18:45-ին, ատրճանակի նման առարկայով սպառնալով կապկպել է հիմնարկի աշխատակիցներին, բացել սեյֆը, մոտ 21 միլիոն ռուբլի վերցրել և անհետացել»,- պատմել է գործակալության զրուցակիցը:
Ինչպես նշել է իրավապահ մարմինների աղբյուրը, թալանվել է Home Credit բանկը:
1
Ucom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program
2
Financial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBank
3
Customer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” Branch
4
Ucom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF Com...
5
"The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental Organization



