Երևան-Մեղրի ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից. կան տուժածներ
SOCIETYՕգոստոսի 21-ին, ժամը 06.42-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին՝ Արենի գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի 107-րդ կմ-ում «Մերսեդես E320» մակնիշի 69CO969 պետհամարանիշի (վարորդ` Ս. Հ., ծնվ.1952թ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել է արգելապատնեշին, ինչից թեթև մարմնական վնասվածքներ է ստացել ավտոմեքենայի ուղևոր Ա. Հ.-ը (ծնվ.1982թ.), ում շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել են գազի բալոնի փականը:
1
CashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and Secure
2
New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBank
3
Ucom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard
4
Ucom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School
5
Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pär...



