Գերմանացի հեքիմին ստուգում են 69 հիվանդի մահվան գործով
INTERNATIONAL NEWSԳերմանիայում հետաքննում են հիվանդների մահվան կասկածելի դեպքերը, որոնք մահացել են իրեն քաղցկեղ բուժող կոչող Կլաուս Ռոսսի մոտ բուժվելու պատճառով: Օգոստոսի սկզբին փակված նրա կենտրոնում 69 հիվանդ է մահացել: Ինքը Ռոսսը դեռ կալանավորված չէ:
Ռոսսի հակաքաղցկեղային կենտրոնը գործում էր Հյուսիսային Հռենոս-Վեսթֆալլեն դաշնային հողի Բրախտ քաղաքում: Բելգիական լրատվամիջոցները հայտնում են, որ քննիչները մտադիր են արտաշիրիմել 6 բելգիացիների մարմինները, որոնք կենտրոնի զոհն են դարձել, որպեսզի պարզեն, թե մահը կապ ունեցել է արդյոք նրա նշանակած բուժման հետ:
Քննությունը պատրաստվում է ընդհանուր առմամբ վերլուծել Նիդեռլանդների 63 եւ Բելգիայի 6 քաղաքացիների մահվան դեպքերը:
Լրագրողների տեղեկություններով՝ Ռոսսն օգտագործել է դեղորայք, որը դեռ փորձարկումների փուլում է եղել:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
IDBank and Idram Presented Several Environmental Initiatives at COP17



