Գերմանիայում Lufthansa-ի ինքնաթիռը հայտնել է արտակարգ իրավիճակի մասին
INTERNATIONAL NEWSՖրանկֆուրտից թռիչք գործած գերմանական Lufthansa ավիափոխադրողի ինքնաթիռը հայտնել է արտակարգ իրավիճակի մասին. հաղորդում է РИА Новости-ն` հղում անելով AirLive պորտալին:
Նշվում է, որ խոսքը վերաբերում է Ֆրանկֆուրտ-Չիկագո չվերթին: Ըստ պորտալի տվյալների` ինքնաթիռը վերադառնում է օդանավակայան: Որոշման պատճառները չեն հստակեցվում:
Ըստ Flightradar24 պորտալի տվյալների՝ ինքնաթիռն օդանավակայանից դուրս է եկել տեղական ժամանակով ժամը 11:34-ին` պլանավորվածից գրեթե մեկ ժամ ուշ, և շրջապտույտ է կատարել Գերմանիայի սահմաններում` Դյուսելդորֆի մոտակայքում:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
IDBank and Idram Presented Several Environmental Initiatives at COP17



