«Փյունիկն» ուժեղ էր «Գանձասար-Կապանից»
SPORTՀայաստանի Բարձրագույն խմբի երրորդ տուրի վերջին խաղում «Փյունիկը» տանը 3:0 հաշվով հաղթեց «Գանձասար-Կապանին»: Դուբլի հեղինակ դարձավ Ալիկ Առաքելյանը: Կապանցիները 13-րդ րոպեից խաղում էին 10 ֆուտբոլիստներով:
Հիշեցնենք, որ օրվա մյուս խաղում գործող չեմպիոն «Ալաշկերտը» տանը 3 անպատասխան գնդակ էրուղարկել գավաթակիր «Բանանցի» դարպասը:
Երրորդ տուրից հետո առաջատարը 3 հաղթանակ տարած «Շիրակն» է: «Ալաշկերտն» ունի 7 միավոր, իսկ «Գանձասար-Կապանը» 4 միավորով երրորդն է:
Հայաստանի առաջնություն, երրորդ տուր
Օգոստոսի 21
«Փյունիկ» - «Գանձասար-Կապան»՝ 3:0
Ալիկ Առաքելյան, 37, 90+4 (11մ), Էրիկ Պետրոսյան, 85
Հեռացում՝ Կլաուդիո Մարին, 13 («Գանձասար-Կապան»)
«Ալաշկերտ» - «Բանանց»՝ 3:0
Արտակ Դաշյան, 48, Արթուր Եդիգարյան, 76, Յուրի Ֆոմենկո, 83
Օգոստոսի 20
«Շիրակ» - «Արարատ»՝ 1:0
Վահան Բիչախչյան, 87
Ֆոտո՝ «Գանձասար-Կապան» մամուլի ծառայություն