Իրաքում 36 դատապարտյալի են մահապատժի ենթարկել
INTERNATIONAL NEWSԻրաքում 36 մարդու են կախել, որոնք դատապարտված են եղել 2014-ին «Քեմփ Սփիչեր» նախկին ամերիկյան ռազմաբազայում 1700 նորակոչիկների սպանության համար:
Ինչպես հաղորդում է BBC-ն` զինվորների զանգվածային սպանությունը Թիքրիտի մոտակայքում գտնվող ռազմաբազայում իրականացրել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները:
2014-ին իսլամիստները հրապարակել էին կոտորածի լուսանկարներն ու տեսագրությունը: Մեկ տարի անց գտնվել էր նաև զանգվածային գերեզմանը:
36 դատապարտյալների մահապատիժն իրականացվել է այսօր առավոտյան` Նասիրիա քաղաքի բանտում: Բոլոր մահապատժի ենթարկվածները Իրաքի քաղաքացիներ են եղել:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
IDBank and Idram Presented Several Environmental Initiatives at COP17



