Հայաստանի տարածքում սպասվում է բարձր ջերմային ֆոն. ՀՀ ԱԻ նախարարություն
SOCIETYՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունն զգուշացնում է, որ օգոստոսի 22-26-ը Հայաստանի տարածքում սպասվում է բարձր ջերմային ֆոն, հովտային և նախալեռնային շրջաններում` նաև բարձր կարգի հրդեհային իրավիճակ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, առավելագույն՝ 36-38 աստիճան տաքություն կդիտվի Երևանում, Արարատի և Արմավիրի մարզերում, Վայոց ձորի նախալեռներում։
Նշված ժամանակահատվածում ամբողջ Հայաստանի տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ, քամին կլինի հարավային` 2-7 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Rate.Trading. New Digital Culture of Currency Exchange



