Yerevan, 18.June.2026,
00
:
00
BREAKING


Թուրքիայում 300 դիվանագետ կորցրել են աշխատանքը

INTERNATIONAL NEWS

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը երկրում հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձից հետո հետ է կանչել արտասահմանյան երկրներում աշխատող իր մոտ 300 դիվանագետի:

Այս մասին, ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը, հայտնում է «Անատոլու» լրատվական գործակալությունը` չնշելով, թե հատկապես որ երկրներից են հետ կանչվել ԱԳՆ դիվանագետները:

Նշվում է, որ հետաքննությունից հետո, այն դիվանագետները, որոնց վերաբերյալ կհաստատվի, որ կապ չունեն ռազմական հեղաշրջման փորձի հետ, կվերադառնան իրենց պաշտոններին:

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլյութ Չավուշօղլուն NTV հեռուստաալջքին տված հարցազրույցում ավելի վաղ հայտնել էր, որ հետ կանչված 32 դիվանագետ անհայտ պատճառներով առանց թույլատրության չեն վերադարձել երկիր:

Daily Star հրատարակությունը` հղում կատարելով դիվանագիտական աղբյուրներին, հայտնել էր, որ Բանգլադեշում Թուրքիայի դեսպանատան աշխատակիցը հեղաշրջման փորձին մասնակցության կասկածանքի պատճառով փախել է Ռուսաստան, իսկ դիվանագիտական առաքելության հավատարմատարը` ԱՄՆ:

Հրատարակության տվյալներով` դիվանագետը եղել է Թուրքիայի դեսպանատան երեք աշխատակիցների մեջ, որոնց Անկարան հետ է կանչել: Երկուսը, այդ թվում` գործերի հավատարմատար Ահմեդ Գուրբուզը, փախել են ԱՄՆ: Ռուսաստան փախած դիվանագետը իր հետ տարել է նաեւ իր ամբողջ ընտանիքը:

Բանգլադեշի ԱԳՆ աղբյուրները հրատարակությանը հայտնել են, որ Անկարան չեղյալ է հայտարարել երեք դիվանագետների դիվանագիտական անձնագրերը:

«Ռեյթեր» լրատվական գործակալությունը` հղում կատարելով ամերիկացի չինովնիկներին, հայտնել է, որ Ամերիկյան Վիրջինիա նահանգի Նորֆոլկ քաղաքում գտնվող ՆԱՏՕ-ի ստորաբաժանումում ծառայող թուրքական սպան ապաստան է խնդրել ԱՄՆ-ում այն բանից հետո, երբ նրան հետ է կանչել թուրքական կառավարությունը՝ կապված երկրում հունիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձի հետ:

Իր հերքին Վաշինգտոնում թուրքական դեսպանության ներկայացուցիչը հայտարարել է, որ Անկարան տեղեկություն չի ստացել Թուրքիայի ռազմածովային ուժերի փոխծովակալ Մուստաֆա Ուղուրլուից այն բանից հետո, երբ Թուրքիայի իշխանությունները հուլիսին նրա ձերբակալության հրահանգ են տվել:

Թուրքական «Հյուրիեթ»-ը գրել է, որ Թուրքիայի ներքին գործերի նախարար Աֆղան Ալան հայտարարել է, որ այսպես կոչված «Ֆեթուլլահ Գյուլենի ահաբեկչական կազմակերպության» (FETO) դեմ անցկացված գործողության շրջանակում 76100 պետական ծառայողներ հեռացվել են աշխատանքից:

Թուրքիայի կրթության նախարար Իսմեթ Յըլմազը հայտարարել է, որ գյուլենականների հետ կապեր ունենալու կասկածանքով Թուրքիայում 27 հազարից ավելի կրթության, այդ թվում` 5342 գիտության ոլորտի աշխատակիցներ, որոնցից 4225 ակադեմիական անձնակազմ հեռացվել են աշխատանքից, որոնց այլեւս արգելվել է աշխատել այդ ոլորտում: 

Թուրքիայի ՆԳՆ ղեկավարը նշել է, որ ներկայում բերման է ենթարկվել 5171 մարդ, 16899 մարդ ձերբակալվել է: Ձերբակալվածներից 3083-ը ոստիկաններ են, 7248-ը` զինվորներ, 2288-ը` դատավորներ եւ դատախազներ: 3601 մարդ ազատ է արձակվել, իսկ 7173 մարդ գտնվում է հսկողության տակ, 75 հազար մարդու անձնագրերը չեղյալ են հայտարարվել:

Աֆղան Ալան նաեւ նշել է, որ 162 զինվորականներ, որոնցից 9-ը գեներալներ եւ 96-ը ոստիկաններ, գտնվում են որոնման մեջ: 

Հուլիսի 15-ի երեկոյան մի խումբ խռովարարներ Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձ են ձեռնարկել: Խռովարարները իրենց հսկողության տակ են առել մի շարք ռազմավարական օբյեկտներ Անկարայում եւ Ստամբուլում, բայց մի քանի ժամ հետո խռովությունը ճնշվել է:

Վերջին տվյալների համաձայն` դիմակայության արդյունքում, որի կենտրոնը դարձել էին Ստամբուլը եւ Անկարան, զոհվել են 246 քաղաքացիներ` չհաշված 100-ից ավելի խռովարարներին, 2 հազարից ավելի մարդ էլ վիրավորվել է:

Թուրքական ԶԼՄ-ներն ավելի վաղ հայտնել են, որ հեղաշրջմանը մասնակից  Թուրքիայի զինված ուժերի հարյուրավոր զինծառայողներ փախել են Իրաք, որոնց մի մասը միացել է Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) զինյալներին:

 

Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During Weekends