Yerevan, 16.May.2026,
00
:
00
BREAKING


Ինձ և Սիրուշոյին մաղթում եմ հաղթանակ. Անդրեն BAMA Music awards-ի և իր նոր ռեալիթի շոուի մասին

LIFE

Երգիչ Անդրեն երկար ժամանակ է, ինչ բնակվում է Միացյալ Նահանգներում: Շուտով նա իր երկրպագուներին կներկայանա նոր հեռուստանախագծով` իր նոր հեղինակային Andrenaline շոու-ծրագրով, որն իր շուրջն է համախմբել տաղանդավոր երիտասարդների:

 

Tert.am Life-ի հետ զրույցում աշխատասեր երգիչը պատմեց նոր նախագծի և BAMA Music մրցանակաբաշխությանը նոմինացվելու մասին:

«Ռեալիթի շոու ունենալու գաղափարը վաղուց էր ծագել ինձ մոտ և ահա որոշեցի իրականացնել այն: Դա լինելու է երաժշտական նախագիծ, որտեղ կմրցեն նոր դեմքեր: Մասնակիցները կմրցեն վոկալային տվյալներով, և ստիպված կլինեն անցնել մի շարք այլ փորձությունների միջով: Հեռուստադիտողը կկարողանա հետևել նրանց պայքարին նաև կադրից դուրս: Իսկ հաղթող մասնակիցը կունենա ինձ հետ պայմանագիր: Անհամբերությամբ սպասում եմ Andrenaline շոուի եթեր հեռարձակվելուն: Ուզում եմ, որ վերջապես, հեռուստադիտողը տեսնի մեր այս օրերի ընթացքում տարած աշխատանքի արդյունքը: Շատ տաղանդավոր, հետաքրքիր ու հմայիչ մասնակիցներ ունենք: Համոզված եմ,  նրանցից յուրաքանչյուրը կկարողանա ուրույն տեղ գրավել հեռուստադիտողների սրտերում»,- ասաց երգիչը:

 

 

Երգիչը դեռևս անցած տարվանից ծրագրել էր ԱՄՆ-ում ներկայանալ մեծ մենահամերգով: Նրա խոսքով. «Ճիշտն ասած` այս պահին ամբողջությամբ կլանված եմ ռեալիթի շոուի աշխատանքների մեջ: Շոուն իրոք ժամանկատար է և ուրիշ ոչինչ չեմ հասցնում անել այս ընթացքում, իսկ համերգի հետ կապված կոնկրետ փակագծեր դեռևս չէի ցանկանա բացել, քանի որ դեռ ինքս էլ շատ բաների շուրջ չեմ հասցրել մտածել: Բայց մենահամերգն ինձ համար լուրջ քայլ է, և կարող եմ վստահեցնել, որ այդ համերգն էլ է տարբերվելու շքեղ շոուներով և սիրված ելույթներով»:

 

 

Ինչպես արդեն նշեցինք երգիչը նոմինացված է գերմանական հեղինակավոր BAMA Music մրցանակաբաշխության «Լավագույն կատարող» անվանակարգում:

 

««Լավագույն կատարող» անվանակարգում ինձ հետ առաջադրված են նաև այլ սիրված անուններ, այդ թվում Ելենա Ռիստեսկան, որին հեռուստադիտողը, միգուցե հիշի «Եվրատեսիլ 2006»-ի ելույթով: Նա ներկայացնում էր Մակեդոնիան: Միասին մասնակցում էինք մրցույթին, փաստորեն, տասը տարի անց կրկին միասին ենք ներկայանալու այս անգամ նման հեղինակավոր մրցանակաբաշխությանը, ինչն ինձ համար հետաքրքիր և հաճելի զուգադիպություն է»,- նշեց երգիչը:

 

 

Գերմանական հեղինակավոր մրցանակաբաշխությանը, որը կկայանա օգոստոսի 27-ին, նոմինացված են մի շարք սիրված արտիստներ` Alvaro Soler-ն ու Jennifer Lopez-ը,  Maître Gims-ը, Timati-ն, Sergey Lazarev-ը, Ani Lorak-ը և շատ ու շատ հայտի դեմքեր: Նշենք, որ Հայաստանի երգիչներից նոմինացված է նաև Սիրուշոն:

 

«Ես` ինքս այս մրցույթից ակնկալում եմ դրական հույզեր, նոր հնարավորություններ, նոր լսարան և ինչո՞ւ ոչ` նաև հաղթանակ: Նույնը մաղթում եմ Սիրուշոյին, որն ինձ համար շատ հարազատ ընկեր և քույր է: Հուսով եմ` երկուսիս սպասելիքներն էլ կարդարանան»,- ասաց Անդրեն:

 

 

Անդրեն Միացյալ Նահանգներում կմնա այնքան ժամանկ մինչև ամբողջությամբ ավարտի իր բոլոր աշխատանքները:

 

«Այստեղ կմնամ դեռ այնքան, մինչև որ կարողանամ ավարտին հասցնել բոլոր ծրագրերս: Երբ ես նպատակ եմ դնում իմ առջև, ամեն ինչ անում եմ դրան հասնելու համար: Սա էլ բացառություն չէ և հույս ունեմ, որ նախագիծը կսիրվի և կունենա հետագա հաջողություններ: Բայց անչափ կարոտում եմ Հայաստանը, Երևանը, Ստեփանակերտը: Կարոտում եմ ընտանիքիս, ընկերներիս: Համոզված եմ` անգամ կարճ ժամանակ գտնելու դեպքում անպայման կայցելեմ Հայաստան»,- նշեց նա:

 

 

Վերջում հետաքրքրվեցինք երգչի անձնական կյանքով: Հարցին` Անդրե, երկար ժամանակ գլխավորում եք ցանկալի փեսացուների շարքը: Չեք ցանկանաում զիջել Ձեր դիրքերը, երգիչը պատասխանեց. «Կարծում եմ դա մեր ուզելով կամ չուզելով չէ լինում: Ժամանակն է ամեն ինչ իր տեղը դնում: Ես դեռ պատրաստ եմ սպասել այնքան, մինչև գտնեմ իմ իրական ու անբաժան կողակցին: Ինձ համար դա լուրջ քայլ է, այնպես որ ես դեմ չեմ առայժմ մնալ այդ ցուցակում (ժպտում է)»:

 Մելինե Տոնոյան

Unibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia