7 դրախտային կղզիներ, որ կարող են գնել գրեթե բոլոր ցանկացողները
PHOTOԻնչքան հաճախ ենք մենք ասում. «Ուզում եմ ամեն ինչ թողնել և գնալ ծով»: Նաև հաճախ մենք երազում ենք մեր սեփական դրախտային կղզիների մասին, որոնց ափերը նրբորեն կողողեն ծովի ալիքները, և դուք ամեն առավոտ կլսեք ճայերի ձայները, իսկ վառ արևը կլցնի ողջ հորիզոնը իր վառ կարմիրով: Զարմանալի է, բայց ժամանակակից աշխարհում իսկապես հնարավոր է գնել ձեր գրպանին համապատասխան կղզյալ:
Այսօր մենք ձեզ կծանոթացնենք այն կղզիները, որոնց մասին դուք ամենայն հավանականությամբ շատ եք երազել:
-
Ուայթ Այլենդ (White Island), Գրենադա, Կարիբյան ծով
Այս հրաշագեղ կղզին իդեալական է առանձնանալու և միայնությունը վայելելու համար: Բնությունն ուղղակի հրաշալի է, իսկ գունավոր կորալյան րիֆերը, շրջապատող կղզիները հաստատ սուզորդներին անտարբեր չեն թողնի: Կղզին արժի 5.500.000$:
-
Բալլաստ Քի (Ballast Key), Ֆլորիդա, ԱՄՆ
Բալլաստ Քին երկար ժամանակ ծառայել է որպես հանգստություն և խաղաղություն փնտրող մարդկանց ապաստարան: Այն գտնվում է Քի Ուեսթի ծոցի մոտ, ունի մի քանի տնակներ, և ծովային ջուր աղահանող փոքրիկ գործարան: Այստեղ մարդիկ մոռանում են ժամանակի մասին և հիանում են բնությամբ: Կղզին արժի 15.800.000$:
-
Իսլա Պալոմա (Isla Paloma), Պանամա, Կենտրոնական Ամերիկա
Չնայած իր շատ փոքր չափերին՝ կղզին ստեղծված է հրաշալի հանգստի համար: Այստեղ կարելի է մոռանալ բոլոր հոգսերի մասին և վայելել էկզոտիկ բնությունը և սպիտակ ավազով ծովափը: Կղզին արժի 380.000$:
-
Բելլ Լուն (Belle Lune), Օնտարիո, Կանադա
Բելլ Լունը գտնվում է Տորոնտոյից 2 ժամվա հեռավորության վրա: Կղզու տնակների պատուհաններից հրաշալի տեսարան է բացվում է դեպի լիճը: Այն արժի 1.700.000$:
-
Պետրա կղզի (Petra Island), Նյու Յորք, ԱՄՆ
Նյու Յորքից մինչև այս կղզին 15 րոպեի ճանապարհ է: Այս կղզին սրտի տեսք ունի, ինչպես նաև այստեղի կառույցները իսկական ճարտարապետական գլուխգործոցներ են և դրանց հատակագծերը պատկանում են հայտնի ամերիկացի ճարտարապետ Ֆրանկ Լլոյդ Ռայթին: Կղզու գինը պայմանագրային է:
-
Լիթլ Սեյնթ Ջորջ Քեյ (Little St.George Caye), Բելիզ, Կենտրոնական, Ամերիկա
Երկու ավազային ծովափեր, կուսական բնություն, և բյուրեղյա մաքրության ջուր: Այս կղզին իսկական դրախտ է թվում, և իր կողմն է գրավում բոլորին:
Կղզու գինը 1.600.000$ է: -
Բաք Այլենդ(Buck Island)
Բրիտանական Վիրջինյան կղզիներ
Սա համարվում է Կարիբյան ծովի ամենաշքեղ կղզին: Եվ իսկապես, այստեղ կա ամեն ինչ՝ գեղեցիկ ժայռեր, սպիտակ ավազե ծովափեր, ընդարձակ առանձնատուն՝ գինու պահոցներով և մարզասենյակով: Կղզու գինը պայմանագրային է:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը: