Yerevan, 09.April.2026,
00
:
00
BREAKING


Երևանի չորս վարչական շրջանների մանկաարտեզներում սննդի հետ կապված խախտումներ չեն արձանագրվել

SOCIETY

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ սահմանված ժամանակացույցով ընթացքի մեջ են Զարգացման ասիական բանկի, Կ. Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի և Համայնքային զարգացման ծրագրերի գրասենյակի կողմից իրականացվող վարկային ծրագրերը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապրի վարչությունից, հանձնարարվել է դրանց ընթացքի և արդյունքների մասին պարբերաբար իրազեկել հանրությանը:

Քաղաքապետարան-մասնավոր հատված համագործակցության շրջանակում Գլխավոր պողոտայի  միջանկյալ հատվածի այգում շարունակվում են տարածքի վերակառուցման երկրորդ փուլի աշխատանքները: Սահմանված ժամանակացույցով շարունակվում են նաև «Վերնիսաժի» տարածքում իրականացվող վերակառուցման և արդիականացման աշխատանքները:

Քաղաքաշինության և հողօգտագործման ոլորտում իրականացվող ամենօրյա հսկողության արդյունքում նախորդ շաբաթ արձանագրվել է իրավախախտման 12 դեպք: Բացի այդ, թվով  4 հասցեներում կատարվել են ապօրինի շինությունների քանդման աշխատանքներ: Հանձնարարվել է շարունակել նման դեպքերը կանխարգելելու ուղղությամբ տարվող աշխատանքները:

Շինարարության և բարեկարգման վարչության պետը զեկուցել է, որ շարունակվում են 2016 թվականի ծրագրով նախատեսված փոսանորոգման և ճաքալցման աշխատանքները:  Հանձնարարվել է շարունակել խիստ հսկողությունը մրցույթները շահած կազմակերպությունների կողմից իրականացվող աշխատանքների որակի ու ժամկետների պահպանման նկատմամբ, բացի այդ նաև շինհրապարակների պատշաճ կազմակերպման և կահավորման ուղղությամբ:

Ճանապարհային ոստիկանության հետ համատեղ հասարակական տրանսպորտային միջոցների շահագործման նկատմամբ իրականացված ամենօրյա հսկողության արդյունքում նախորդ շաբաթ կազմվել է 21 արձանագրություն: Հանձնարարվել է շարունակել հսկողությունն ավտոկայանատեղերում տնտեսվարողների կողմից ավտոմեքենաների կայանմանը խոչընդոտող պարագաների տեղադրման, ինչպես նաև մայթերին և կամարանցումներում ավտոմեքենաների  կայանման  դեպքերը բացառելու ուղղությամբ: Տրվել է նաև հանձնարարական սահմանված ժամկետում ավարտել դպրոցամերձ տարածքների խաչմերուկների գծանշմա և ճանապարհային նշանների կարգաբերման ուղղությամբ:

Բացօթյա ապօրինի առևտրի դեպքերի հայտնաբերման նպատակով շաբաթվա ընթացքում, այդ թվում հանգստյան օրերին, վարչական շրջաններում կազմակերպված ստուգայցերի ընթացքում կազմվել է 4 վարչական արձանագրություն: Զեկուցվել է նաև, որ աղբը չնախատեսված վայրերում թափելու դեպքերի հայտնաբերման ուղղությամբ իրականացվող ամենօրյա հսկողության արդյունքում նախորդ շաբաթ 52 վարչական արձանագրություն է կազմվել: Հանձնարարվել է շարունակել հսկողությունն ու արդյունքների մասին պարբերաբար զեկուցել:

Խորհրդակցության ժամանակ զեկուցվել է նաև, որ  մայրաքաղաքում շարունակվում են  կանաչապատման, այգիների մաքրման, ծառերի ձևավորման  և  բուժման աշխատանքները:  Հանձնարարվել է շարունակել կանաչ տարածքների երկհերթ ոռոգումը:

Նախորդ շաբաթ ևս աշխատակազմի հանրակրթության և վերահսկողության վարչությունների կողմից շարունակվել է վերահսկողությունը՝ քաղաքապետարանի ենթակայության մանկապարտեզներին մատակարարվող սննդի պիտանելիության ժամկետների, որակի և պահպանման պայմանների նկատմամբ։ Մայրաքաղաքի 4 վարչական շրջանների 46 մանկապարտեզներում անցկացված ստուգման արդյունքում խախտման դեպք չի արձանագրվել: Այսպիսով, քաղաքապետարանի ենթակայության թվով 160 մանկապարտեզներում ավարտվել են վերոնշյալ ստուգումները:

 

IDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK