Ահա` ինչու երբեք չպետք է զսպել միզելու ցանկությունը
LIFELIfe.panorama.am-ը գրում է.
Այն պահին, երբ մարդու մոտ առաջանում է միզելու ցանկություն, պետք է անմիջապես գնալ զուգարան։ Սակայն շատ հաճախ լինում են իրավիճակներ, օրինակ հանդիպման ժամանակ, աշխատանքից ուշանալիս և այլն, երբ մարդը զսպում է միզելու ցանկությունը։ Մեզանից յուրաքանչյուրը հայտնված կլինի այսպիսի իրավիճակում։
Այսպես, եթե Ձեզ մոտ էլ առկա է այս սովորությունը, ապա ժամանակն է հրաժարվել դրանից և զուգարան գնալ առաջին իսկ պահին, քանի որ մեզը օրգանիզմում պահելը կարող է վտանգավոր լինել առողջության համար։
Ի՞նչ հետևանքներ է ունենում հաճախ չմիզելը․
• Առաջանում են երիկամների քարեր․ օրգանիզմում մեզի երկար մնալու դեպքում հանքային նյութերն ու տոքսինները կուտակվում ու բյուրեղանում են՝ առաջացնելով քարեր։
• Թուլանում է միզապարկի մկանները, ինչն էլ նշանակում է, որ միզապարկն այնուհետ չի կարողանում ամբողջությամբ դատարկել այն։
• Առաջանում է միզուղիների վարակներ, քանի որ երբ մեզը երկար ժամանակ մնում է միզապարկում, բարձրանում է նաև բակտերիաների քանակը, որն էլ հանգեցնում է միզապարկի, երիկամների ու միզուղիների վարակների։
Օրվա ընթացքում միզելու նորմալ քանակը պետք է լինի 8-ից 10 անգամ, իհարկե, այն կարող է տարբեր լինել տարբեր մարդկանց մոտ։ Այնպես որ, երբեք մի հետաձգեք զուգարան գնալը՝ հաշվի առնելով առողջությանը հասցվող վնասները։
1
IDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” Campaign
2
Grant Akopian has been elected to the AmCham Board
3
Planning your trip from a scratch: tips from IDBank
4
Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future
5
“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’



