Երևանում բախվել են Mercedes-ն ու ոստիկանական Safe-ն. Իսկ Porsche Cayenn-ն էլ հարվածել է Safe-ին. վերջինս էլ վրաերթի է ենթարկել 2 ոստիկանի և 1 վարորդի. ֆոտոռեպորտաժ
PHOTOShamshyan.com-ը գրում է.
Երեկ՝ օգոստոսի 21-ին, շղթայական ավտովթար-վրաերթ է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 21։20-ի սահմաններւմ Աճառյան փողոցի թիվ 37 հասցեի դիմաց բախվել են Երևանի բնակիչ, 21-ամյա Արմեն Գասոյանի վարած Mercedes մակնիշի 05 ZZ 101 համարանիշի և Կոտայքի մարզի Նոր Գյուղի բնակիչ, 35-ամյա Արարատ Հարությունյանի վարած Safe մակնիշի 029 II 02 համարանիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարից հետո Երևանի բնակիչ, 38-ամյա Գոռ Հովհաննիսյանը իր վարած Porsche Cayenne մակնիշի M 513 XO 197 համարանիշի ավտոմեքենայով բախվել է հետվթարային դիրքով կանգնած Safe մակնիշի ավտոմեքենային, որն էլ ընդհարման ուժից առաջ հրվելով՝ վրաերթի է ենթարկել վարորդներ Ա. Գասոյանին, Ա. Հարությունյանին և Safe-ի ուղևոր՝ Կոտայքի մարզի Նոր Գյուղի բնակիչ, 31-ամյա Գրիշա Սողոմոնյանին։
Վրաերթի ենթարկվածները տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության ավագ քննիչ Գեղամ Գալստյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Safe-ի վարորդն ու ուղևորը աշխատում են ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակային ծառայության գնդի 2-րդ վաշտում։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի