Աշխարհի ամենաուժեղ մարդը հայ է (լուսանկարներ, GIF)
PHOTOՀեղինակավոր CNN հեռուստաալիքն անդրադարձել է ծագումով հայ գերմանացի բոդիբիլդեր Պատրիկ Բաբումյանին։ Պատրիկ Բաբումյանը կոտրում է բոլոր կարծրատիպերը. նա ուժեղ է, միեւնույն ժամանակ արդեն երկար տարիներ է սնվում է բացառապես բուսական սնունդով։ «Բաբումյանը 2011թ. Փարիզում նվաճել է «Գերմանիայի ամենաուժեղ մարդ» տիտղոսը։ Այդ ժամանակ նա արդեն բուսակեր էր։ Հրաժարվելով մսից եւ կենդանական ծագմամբ սնունդից՝ Բաբումյանն ավելի ուժեղ է դարձել եւ կարողացել նվաճել նորանոր ռեկորդներ», մեկնաբանում է ամերիկյան հեռուստաընկերությունը։ 37ամյա Պատրիկ Բաբումյանն այժմ շրջագայում է ամբողջ աշխարհով՝ ապացուցելով, որ կարելի է լինել ուժեղ, առողջ եւ էներգետիկ՝ հրաժարվելով կենդանական ծագումով սնունդից։ Պատրիկը ծնվել է Իրանի Աբադան քաղաքում, հայկական ընտանիքում։ 7 տարեկանում նա ընտանիքի հետ տեղափոխվել է Գերմանիա, որտեղ սկսել է զբաղվել պրոֆեսիոնալ ուժային սպորտով։2013թ. նա համաշխարհային ռեկորդ է սահմանել՝ ուսերին 555 կգ ծանրությամբ տասը մետր քայլելով։ «Բուսակեր դառնալուց հետո կյանքումս ամեն ինչ կարգավորվեց: Ես ավելի ուժեղացա և ծանրամարտի Եվրոպայի 3 առաջնություններում էլ հաղթեցի, համաշխարհային ռեկորդներ սահմանեցի: Ես նկատեցի, որ մսի օգտագործումից հրաժարվելուց հետո իմ արյան ճնշումը կարգավորվել է, իսկ վնասվածքներից հետո ապաքինման գործընթացն էլ` կարճացել», նշել է Բաբումյանը: