Բաքվում գյուլենականների դեմ գործի շրջանակում կալանավորվել է ընդդիմադիր կուսակցության փոխնախագահը
INTERNATIONAL NEWSՕգոստոսի 20-ին ձերբակալված՝ «Ադրբեջանի ազգային ճակատ» ընդդիմադիր կուսակցության փոխնախագահ «Ազադլըգ» թերթի ֆինանսների տնօրեն Ֆաիք Ամիրլին 3 ամսով կալանավորվել է: Այս մասին որոշումն օգոստոսի 22-ին կայացրել է Բաքվի Բինադագինի շրջանային դատարանը, փոխանցում է ԱՊԱ-ն:
Ամիրլիի դեմ մեղադրանքներ են ներկայացվել ազգային, ռասայական, սոցիալական կամ կրոնական ատելություն հրահրող գործողությունների վերաբերյալ հոդվածներով:
Իրավապահ մարմինների փոխանցմամբ՝ Ամիրլիի մեքենայում գտել են իսլամիստ քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի հետ կապված պարբերականներ:
Անցյալ շաբաթ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտնել էր, որ Գյուլենի կողմնակիցների դեմ քրեական գործեր են հարուցվել:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
IDBank and Idram Presented Several Environmental Initiatives at COP17



