Yerevan, 06.July.2026,
00
:
00
BREAKING


Տղամարդկանց սխալները՝ կանանց աչքերով

LIFE

1. Նա ինձ բավականաչափ չի սիրում

Այս հարցում փաստարկներն անօգուտ են: Նա չի սիրում, եւ վերջ: Եվ ամենեւին կարեւր չէ, որ նա ամեն օր երեկոյան եւ աշխատանքային օրերին կողքիդ նստած է եղել, միասին դիտել եք քո սիրելի ռեալիթի շոուն կամ օգնել է ձեր երեխաների համար ընթրիք պատրաստել, նա ձեզ չի սիրում, քանի որ որոշել է շաբաթ օրը ընկերներին հանդիպել: Մի՞թե կարող էր այդպես վարվել: Չէ՞ որ ես ամբողջ օրը երեխաների հետ եմ, իսկ ահա նա հանկարծ որոշել է մի աբողջ երեք ժամ ընկերների հետ անցկացնել:

Կանայք հաճախ են մեկ ակնթարթում մոռանում ամեն լավ բան, բավական է տղամարդը մեկ անգամ ինչ-որ բան այնպես չանի, ինչպես նրանք են ցանկանում: Ընդունեք այն փաստը, որ տղամարդիկ անձնական տարածքի կարիք ունեն, ինչպես եւ կանայք: Նրան թույլ տվեք զարգանալ, սպորտով զբաղվել, ձկնորսության գնալ, կարեւորը նրան վստահելն է ու հասկանալը, որ նրա սիրտը ընդմիշտ ձեր հետ է:

2. Ինքը մոգոնել, ինքն էլ վիրավորվել է

Կանանց կարող ես հաց չտալ, բայց վիրավորվելու առիթ կտաս: Մինչ տղամարդը հանդիպման է, իսկ հեռախոսը մոռացել է մեքենայի մեջ եւ այդ պատճառով չի պատասխանել կնոջ 5 զանգերին, նա արդեն որոշում է, որ տղամարդն իր հետ անկեղծ չէ, քնում է այլ կնոջ հետ եւ իրեն փոխարինող է փնտրում: Մինչդեռ նա ընդամենը հեռախոսափողը չի վերցրել, քանի որ աշխատավայրում էր, իսկ հեռախոսը անձայն ռեժիմի էր դրված, օրինակ, մեքենայի մեջ: Կանայք իսկապես լուն ուղտ են դարձնում: Նրանք իրենց բնույթով ձանձրացող են եւ խնդիրներ են փնտրում այնտեղ, որտեղ դրանք չեն կարող լինել: Տղամարդը կնոջ հետ է, եւ դա ամենագլխավորն է: Կանգնած ջրում  ստորգետնյա հոսանքներ փնտրելու անհրաժեշտություն չկա: Հապճեպ եզրակացությունները միշտ վտանգավոր են, չէ՞ որ մետաղադրամը երկու կողմ ունի, իսկ դու արդեն քո տղամարդու նկատմամբ դատավճիռ ես կայացրել: Քիչ երեւակայիր եւ ավելի շատ հենվիր փաստերի վրա:

3. Իսկ պատասխանը լռությունն է

Կանանցից շատերը պետք է ընդունեն այն փաստը, որ տղամարդիկ կանանց նման շատախոս չեն: Օրվա ընթացքում կանայք հարցեր են տալիս, սակայն ի պատասխան չեն ստանում բազմաթիվ մակդիրներից մի բառ: «-Բորշը հավանեցի՞ր: -Այո՛: Ի՞նչ է նշանակում այո-ն: Ամեն ինչ վա՞տ էր, անհա՞մ, ես աղի՞ էի պատրաստել: Մենք արդեն հորինել ենք, թե նրան ինչը դուր չի եկել: Չնայած նա արդեն հստակ պատասխանել է մեր հարցին:

Տղամարդկանց քչախոսությունը եւ ոչ զգացմունքայնությունը դեռեւս կնոջը չսիրելու ցուցիչ չէ: Պարզապես նրանք արդեն մեկ անգամ իրենց ընտրությունը կատարել են եւ առայժմ չեն պատրաստվում այն փոխել: Եթե նրանք դադարեն ձեզ սիրել, դուք այդ մասին առաջինը կիմանաք: Տղամարդուց անիրական բաներ մի՛ պահանջեք: Նրանց ընդունեք այնպիսին, ինչպիսին են:

4. Կռահիր՝ ինչ եմ ուզում

Կանանց իրենց բնույթին հարիր հատուկ է կյանքը բարդացնելու հատկությունը, որի մեջ իրենց հոգին են դնում: Կանայք սիրում են հանելուկներով խոսել՝ հուսալով, որ իրենց մտքերը կկարդան: Չնայած մանկությունից գիտեն, որ Ձմեռ պապիկ չկա, արքայզները չեն գալիս արքայադուստրերի ետեւից, իսկ մտքերը կարդալ ոչ մեկն էլ ունակ չէ: Սակայն կանայք համառորեն սպասում են, որ տղամարդիկ կկարողանան կռահել իրենց ցանկությունները. «չէ՞ որ սիրում են իրենց»: Այո՛, սիրում են, բայց իրենց հատուկ սիրով: Հրաշքների չպետք է սպասել, հատկապես տղամարդկանցից: Նրանք պրագմատիկ են եւ ռացիոնալ: Խնդրեք ուղղակիորեն եւ այդ ժամանակ ամեն ինչ կստանաք:

5. Կլինեմ 10 րոպեից

Իրենց կարգի բերելու համար կանանց առնվազն մի երկու ժամ է հարկավոր: Իսկ տղամարդկանց զանգը. «պատրաստ եղիր, 10 րոպեից կլինեմ» կանանց անհարմար վիճակի մեջ է դնում: Դուք ի՞նչ է՝ իսկապե՞ս կարծում եք, թե կատարյալ մանիկյուրը, դիմահարդարումը, ժանյակավոր ներքնաշորերը կախարդական փայտիկի մեկ հարվածով են երեւան գալիս: Կանանց ժամանակ է հարկավոր սանրվածքի, հետաքրքիր ներքնաշոր ընտրելու եւ մթնոլորտ ստեղծելու համար: Ավելին ե՞ք ուզում, ուրեմն նախապատրաստվելու ժամանակ տվեք: Քո տղամարդը պատրաստ է քեզ այնպիսին ընդունել, ինչպիսին ես: Նա կարող է չնկատել, որ մազերդ լվացված չեն, չնայած քեզ համար անլվա մազերն աղետ են: Նա կարող է նոր գնումը միայն այն դեպքում նկատել, եթե դրա արժեքն իր աշխատավարձի մեկ երրորդ մասն է կազմում: Ոչ թե այն պատճառով, որ դու նոր կոշիկ ես հագել, այլ որովհետեւ նրան քարտից գումար հանելու հաղորդագրություն է ուղարկվել: Նրա համար միեւնույն է, թե ինչ զգեստ ես հագել, կարեւորը, որ զգեստ հագել ես: Կանանց համար, սակայն, այդ ամենը նրա կողմից անուշադրություն է: Նրան թվում է, թե 10 րոպեն բավական է զգեստը, կոշիկները հագնելու, մազերը սանրելու եւ նրա մեքենային ընդառաջ դուրս գալու համար: Ընդունեք դա եւ սովորեք մշտապես շքեղ տեսք ունենալ:

6. Խանդում է/չի խանդում

Կանանց շատ դժվար է սիրաշահել: Եթե խանդում է՝ չի վստահում: Եթե չի խանդում՝ չի սիրում: Կանա՛յք, վայելեք պահը, ձեր տղամարդը ձեզ է ընտրել, նշանակում է դուք եք նրա իդեալը: Վայելեք պահը եւ երջանիկ եղեք, որովհետեւ նա ձեր կողքին է:

Կատարյալ տղամարդիկ չկան, սակայն մենք շատ ենք ուռճացնում: Նրանք մեզ սիրում են, չնայած նաեւ շեղվում են: Այո՛, նրանք հաճախ են ստում, մոռանում կարեւոր ամսաթվերը, իրենց սերը ցույց չեն տալիս այնպես, ինչպես մենք կցանկայինք, սակայն նրանք այդ ամենը դիտավորյալ չեն անում: Չէ՞ որ մենք էլ կատարյալ չենք, միմյանց ներենք մեր անկատարելությունները: Պարզապես երջանիկ լինենք հենց այսօր:

Ձեր սիրեցյալներին ասեք, թե նրանք որքան կարեւոր են ձեզ համար, եւ ձեր հարաբերություններն օրեցօր ավելի կխորանան եւ ջերմ կդառնան:

Աղբյուրը՝ Kleo

NEWS.am STYLE

From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains