ՀՀ-ում ԱՄՆ նախկին դեսպան Մարի Յովանովիչը դեսպան է նշանակվել Ուկրաինայում
POLITICSՀայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Մարի Յովանովիչը նշանակվել է Ուկրաինայում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան: Այս մասին հայտնում է Ուկրաինայում ԱՄՆ դեսպանությունը:
Մարի Յովանովիչը ծնվել է 1958-ին Կանադայում: Դիվանագիտական ծառայության շրջանակում նա աշխատել է Սոմալիում, Մեծ Բրիտանիայում, Ռուսաստանում, Կանադայում, Ուկրաինայում, Ղրղզստանում ու Հայաստանում: Եղել է Եվրոպայի եւ Ասիայի գործերով բյուրոյի գլխավոր քարտուղարի օգնական: Հայաստանում զբաղեցրել է դեսպանի պաշտոնը 2008-2011 թվականներին, իսկ Ղրղզստանում` 2005-2008 թվականներին: 2001-2004 թվականին եղել է Ուկրաինայում ԱՄՆ դեսպանի տեղակալ, ինչպես նաեւ ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար:
1
Letter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday
2
Aram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team Group
3
"Unisport" Competes in the UEFA Futsal Champions League
4
Ucom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri
5
Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School Year



