Լուսանկարներում իդեալական տեսք ունենալու 14 խորհուրդներ
PHOTOՈրոշ մարդիկ չեն սիրում լուսանկարվել և կարծում են, որ նրանք ֆոտոգենիկ չեն կամ էլ նրանք չեն համապատասխանում գեղեցկության չափանիշներին: Մարդու մարմինը գործիք է, և մենք ունենք ձեռքեր, որ բռնենք առարկաներ, ունենք ոտքեր, որպեսզի քայլենք և աչքեր, որպեսզի տեսնենք: Հենց դա է կարևորը: Մենք կարող ենք մնացած ամեն ինչը թաքցնել հագուստի և դիմահարդարման տակ, կամ էլ շտկել դա ճիշտ կեցվածքով և դիրքով:
Այսօր մենք ձեզ կապացուցենք, որ աշխարհում տգեղ մարդ չկա, և բոլորն էլ կարող են աստղերի նման փայլել: Միայն անհրաժեշտ է իմանալ մի քանի հիմնական դիրքեր, և հաջողված տեսքը պատրաստ է:
-
Կոնքերին դրված ձեռքերը մարմինն ավելի մեծ են ցույց տալիս և ագրեսիվ կեցվածք են ստեղծում: Ավելի լավ է արմունկները հետ տանել, ցույց տալ ձեր գեղեցիկ եղունգները և մի փոքր թեքել գլուխը. այսպես ինտրիգը կփոխարինի ագրեսիային:
-
Մի սեղմեք ձեր իրանը. դա ավելորդ ծալքեր է առաջացնում ձեր հագուստի վրա և ցանկալի տպավորիչ տեսքը չի հաղորդում:
-
Ուշադրություն դարձրեք ձեր ձեռքերի դիրքին. դրանք պետք է բնական լինեն: Խուսափեք ձեռքերը հարթ և լարված ցույց տալուց, ինչպես նաև արմունկները չպետք է ուղղված լինեն ուղիղ տեսախցիկի վրա: Եվ հիշե՛ք՝ ձեր դաստակները պետք է ազատ և ճկուն լինեն:
-
Մատների ծայրով այտին թեթև հպումը և մի փոքր բացված բերանը ձեզ գրավիչ տեսք կտան:Ամենակարևորը՝ պետք չէ այտը պինդ սեղմել, քանի որ այն տպավորություն կստեղծի՝ իբր դուք ատամի ցավ ունեք:
-
Թեև ձեռքերը պետք է ազատ լինեն, դրանք չպետք է ուղղակի կախված լինեն: Մի ձեռքը դրեք իրանին և գլուխը մի փոքր թեքեք մի կողմ. այսպես դուք կընդգծեք ձեր մարմնի բոլոր առավելությունները:
-
Աչքերը լայն մի՛ բացեք: Մի փոքր թախծոտ աչքերը և գեղեցիկ շուրթերը ձեր լուսանկարն ավելի գեղեցիկ կդարձնեն: Եթե մի փոքր թեքեք ձեր գլուխը, մատների ծայրով դիպչեք ձեր դեմքին և մի փոքր բացեք բերանը, դուք շատ կանացի տեսք կունենաք:
-
Մի՛ կկոցեք աչքերը:
-
Դեմքը ձեռքերով մի՛ ծածկեք:Հետևեք աջ նկարի օրինակին:
-
Ճիշտ ընդգծեք ձեր մարմնի մասերը: Ավելի լավ է ընդգծել ձեր իրանը, քան թե փորը: Մարմինը չպետք է փակված լինի, քանի որ այդպես այն լարված և ոչ գրավիչ է ստացվում:
-
Մռայլ հայացքը ձեր շուրթերին անհամաչափ և մեծ տեսք է տալիս, և բացի այդ լուսանկարը ոչ բարյացակամ տեսք է ստանում: Նայեք ուղիղ տեսախցիկին՝ մի փոքր մարմինը թեքած վիճակում: Կարող եք ձեռքերի տարբեր դիրքերով փորձել:
-
Մի՛ բարձրացրեք կզակը:
-
Ձեռքերը պետք է հանգիստ և թույլ լինեն: Ուղղակի համեմատեք այս երկու լուսանկարները:
-
Արհեստականորեն մի կոտրեք ուղղահայաց գիծը: Հիշե՛ք, որ ավելորդ ծամածռված դիրքերը ձեր լուսանկարին անբնական տեսք են տալիս:
-
Ահա մի փոքրիկ գաղտնիք. ձեր մարմինը պետք է լուսանկարում «Տ» տառի տեսք ունենա: Ուղղակի մարմնի ծանրությունը հենեք մի ոտքի վրա, ձեռքերին հանգիստ և թուլացրած տեսք տվեք և մի փոքր բարձրացրեք կզակը:
Նյութը հրապարակման պատրաստեց՝ Past.am-ը