Աշխարհի ամենահին հյուրանոցն աշխատում է արդեն 1311 տարի
PHOTOԱշխարհի ամենահին հյուրանոցը գտնվում է Ճապոնիայի Հայակավա գյուղում: Այն կոչվում է Նիշիյամա Օնսեն Կեիունկան, և այն կառուցվել է 705 թվականին: Այս տարի հյուրանոցը նշեց իր 1311-ամյակը: Իր կառուցվելու օրվանից հյուրանոցը փակվել է միայն վերանորգվելու նպատակով: Այս ողջ ընթացքում՝ ավելի քան 52 սերունդներ, այն պատկանել է միևնույն ընտանիքին:
Վերջին անգամ հյուրանոցը վերանորոգվել է 1998 թվականին: Ինտերիերը ձևավորված է ավանդական ճապոնական ոճով, սակայն հյուրերը անակնկալի կգան՝ տեսնելով հյուրանոցի ժամանակակից սենյակները: Այսուհանդերձ հյուրանոցում չկա ոչ մի հեռուստացույց կամ համացանց, քանի որ այս վայրը ստեղծված է հանգստի և վերականգնման համար, և այստեղ դուք կարող եք խաղաղվել, լոգանք ընդունել տաք աղբյուրներում և քայլել լեռնային կածաններով:
Համաձայնեք, որ սա իսկապես հրաշալի հանգստի վայր է:
Ահա հյուրանոցը դրսից:
Հյուրանոցի զարդը տաք ստորգետնյա աղբյուրներով սնվող տաք վաննաներն են:
Հյուրանոցը գտնվում է լեռնային հովտում, ուստի հյուրերը իրենց նախաճաշի ժամանակ կարող են վայելել գեղեցիկ լեռնային տեսարանը:
Հյուրանոցի ռեստորանն առաջարկում է ճապոնական ավանդական ուտեստներ:
Հյուրանոցը իր ջուրը վերցնում է տաք աղբյուրներից:
Եվս մեկ վաննա հյուրանոցի մեջ:
Հյուրանոցն ունի 35 սենյակ:
Հյուրանոցը հեռու է քաղաքակրթությունից, և այստեղ կարելի է վայելել միայնությունը:
Նյութը հրապարակման պատրաստեց՝ Past.am-ը: