Դիլիջանում եղբոր կնոջ նկատմամբ սպանության փորձ կատարած քաղաքացին ինքնասպան է եղել. shamshyan.com
SOCIETYՔիչ առաջ ոստիկանության Դիլիջանի բաժին և Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջան քաղաքի Շամախյան թաղամասի Խնձորուկ հանդամասում տղամարդու դի կա:
Այս մասին հայտնում է shamshyan.com կայքը։
Դեպքի վայր ժամանած ոստիկանները պարզել են, որ մահացածը Դիլիջան քաղաքի Շամախյան փողոցի թիվ 74 տան բնակիչ, 45-ամյա Վարդան Եսայանն էր, ով հետախուզման մեջ էր գտնվում եղբոր կնոջ նկատմամբ սպանության փորձ կատարելու համար:
Աղբյուրի հաղորդմամբ՝ ըստ նախնական տեղեկությունների՝ նա ինքնասպան է եղել այն հրացանով, որով որ սպանության փորձ էր կատարել եղբոր կնոջ նկատմամբ։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
3
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
4
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
5
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players



