Սլովենիայում տղամարդը կրակահերթ է բացել հիվանդանոցում
SOCIETYՍլովենիայի Իզոլա քաղաքում տարեց տղամարդը կրակահերթ է բացել հիվանդանոցում՝ սպանելով մեկ բժշկի, ոստիկանի եւ վիրավորելով եւս 2 հոգու, հայտնում են ոստիկանությունից:
Հարձակումը տեղի է ունեցել օգոստոսի 22-ի ցերեկը: Կրակոցներից հետո հիվանդանոցում խուճապ էր սկսվել: Տղամարդը փախուստի փորձ էր արել, սակայն սպանվել էր ոստիկանների կողմից, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Հանցագործության դրդապատճառները պարզվում են: Սլովենական հեռուստաընկերության տեղեկություններով՝ խոսքը 68-ամյա տղամարդու մասին է, որն արդեն հայտնի էր ոստիկանությանը փոստում կողոպուտի պատճառով:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
3
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
4
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
5
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players



