ՀԴԲ-ն հայտնաբերել է Հիլարի Քլինթոնի նամակագրության 15 հազար չհրապարակված նամակ
INTERNATIONAL NEWSՀԴԲ-ն հայտնաբերել է ԱՄՆ նախագահի դեմոկրատական թեկնածու Հիլարի Քլինթոնի էլեկտրոնային փոստից ուղարկված եւս 15 հազար նամակ, գրում է Washington Post-ը:
Թերթի տեղեկություններով՝ Քլինթոնի իրավաբաններն ավելի վաղ հիշատակել էին այդ նամակների մասին, սակայն հիմա դրանք կփոխանցվեն Պետդեպին՝ հրապարակման համար: Նախկին պետքարտուղարը 2014-ի դեկտեմբերին արդեն 30 հազար նամակ էր հանձնել, սակայն այդքանն էլ ջնջել էր՝ նշելով, որ դրանք մասնավոր բնույթ են կրում:
Հիլքարի Քլինթոնը սուր քննադատության էր բախվել այն բանից հետո, երբ հայտնի էր դարձել, որ նա անձնական փոստն օգտագործել է ծառայողական նամակագրության համար: Դա սպառնալիք էր ներկայացնում ԱՄՆ անվտանգության համար, քանի որ նամակները կարող էին հայտնվել ցանցահենների ձեռքում:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
IDBank and Idram Presented Several Environmental Initiatives at COP17



