Ադրբեջանում 17-ամյա որդին գնդակահարել է հորը
SOCIETYԱդրբեջանի Յարդըմլըի շրջանի Ալար գյուղում 17-ամյա Գաչայ Շահվերենովը որսորդական հրացանով գնդակահարել է իր հարազատ հորը` 44-ամյա Նադիր Շահվերենովին:
Այս մասին, ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը, հայտնում է APA լրատվական գործակալությունը` նշելով, որ տղամարդը ստացած վերքերից տեղում մահացել է:
Նախնական տեղեկություններով` սպանությունը կատարվել է ընտանեկան վիճաբանության հողի վրա:
Փաստի առնչությամբ Յարդըմլըի դատախազությունը քրեական գործ է հարուցել, կատարվում է հետաքննություն:
Ադրբեջանական ԶԼՄ-ների համաձայն` 2016 թվականի սկզբից մինչ այժմ Ադրբեջանում մայրասպանության 2, հայրասպանության 2, հարազատների միմյանց սպանության 36, ամուսինների միմյանց սպանության 30, զավակի սպանության 11 դեպք է տեղի ունեցել:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
3
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
4
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
5
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players



