Շոգի պատճառով Մոսկվայում վտանգի նարնջագույն մակարդակ Է հայտարարվել
SOCIETYՇոգի եւ հրդեհների ծագման սպառնալիքի կապակցությամբ օգոստոսի 23-ին Մոսկվայում եւ Մոսկվայի մարզում վտանգի նարնջագույն մակարդակ Է հայտարարված: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է ՌԴ-ի Հիդրոմետ կենտրոնը:
«Նարնջագույն մակարդակը նշանակում Է, որ եղանակը վտանգավոր Է: Առկա Է տարերային աղետների, վնասների պատճառման հավանականություն»,-ճշտել են օդերեւութաբանական ծառայությունում: Նման նախազգուշացում Է գործում նաեւ Օրյոլի, Տուլայի, Վլադիմիրի, Ռյազանի, Լիպեցկի, Տամբովի եւ Ռուսաստանի կենտրոնական մասի այլ մարզերում:
Օդերեւութաբանների տվյալներով՝ այսօր, ինչպես սպասվում Է, Մոսկվայում օդի ջերմաստիճանը կհասնի 31 աստիճանի, իսկ մարզում՝ 32 աստիճանի, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
3
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
4
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
5
IDBank Supports the Reconstruction of the Spandaryan Canal: Commemorative Plaque Dedicated to the Pr...



