Ահաբեկչական գործողություն Թուրքիայում. սպանվել է երկու զինծառայող
INTERNATIONAL NEWSՆվազագույնը երկու զինծառայողներ են սպանվել Թուրքիայի Շիռնաքի նահանգի Ուլուդերե բնակավայրում ինքնաշեն պայթուցիկ սարքի գործողության մեջ դրվելու հետեւանքով:
Թուրքիայի զինված ուժերի զրահապատ ավտոմեքենան պայթել է ճանապարհով անցնելու ժամանակ: 2 զինծառայողներ` մեկ զինվոր եւ մեկ ավագ լեյտենանտ տեղում մահացել են:
Վերջին մեկ շաբաթվա ընթացքում Թուրքիայում ԶՈւ ստորաբաժանումների եւ քրդերի միջեւ բախումներում 100-ից ավելի զինծառայողներ են սպանվել:Ի պատասխան քրդերի ազատագրական պայքարը ճնշելու թուրքական իշխանությունների հայտարարություններին, Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) զինված թեւի ներկայացուցիչներն էլ հայտարարել են, որ զինված պայքարը լեռներից տեղափոխում են քաղաքներ եւ բնակավայրեր:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
IDBank and Idram Presented Several Environmental Initiatives at COP17



