Լավրով. Ռուսաստանը 2013-ին կանխել է Սիրիայի վրա ԱՄՆ-ի հարվածը
INTERNATIONAL NEWS2013-ին Ռուսաստանը կանխել է Սիրիայի վրա ԱՄՆ-ի հարվածը, որի հետևանքները կործանարար կլինեին: Այս մասին հայտնել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում:
Նրա խոսքով, Մոսկվան համոզել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադին հրաժարվել քիմիական զենքից: «Սարսափելի է պատկերացնել, թե ուր կհայտնվեին հիմա ոչ միայն հակահրթիռային զենիթային համալիրները ու մյուս «սովորական» սպառազինումները, այլև այդ զանգվածային ոչնչացման զենքի պաշարները»,- նկատել է Սերգեյ Լավրովը: Մյուս կողմից էլ,ըստ նախարարի, ոչ ոք չգիտի, թե որ ահաբեկչական խմբավորումների ձեռքին են հայտնվել հակահրթիռային զենիթային համալիրները, որոնք առևանգվել էին Լիբիայի ռազմական պահուստներից ու թե ահաբեկչական խմբավորումները հաջորդ անգամ երբ կկիրառեն այդ զենքը:
1
Ucom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program
2
Financial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBank
3
Customer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” Branch
4
Ucom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF Com...
5
"The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental Organization



