Լեհաստանում իրար են բախվել ուկրաինական ավտոմեքենաներ. Հինգ մարդ է զոհվել
SOCIETYԼեհաստանում ուկրաինական բեռնատարի ու միկրոավտոբուսի մասնակցությամբ վթարի հետեւանքով զոհվել է հինգ մարդ՝ այդ թվում մեկ երեխա:
Ողբերգությունը տեղի է ունեցել Լյուբլինա քաղաքի ճանապարհներին:
Նախնական տվյալներով ուղեւորատար ավտոբուսը բախվել է բեռնատարին, որը կանգնած էր մայրուղու վթարային մասում: Վթարի հետեւանքով հինգ ուղեւոր է զոհվել, այդ թվում մեկ երեխա:
Երկուսը վիրավորում են ստացել, ընդ որում նրանցից մեկին փրկարարները ստիպված են եղել հանել դեֆորմացված ավտոբուսից: Նրանց բոլորին տեղափոխել են Լյուբլինայի հիվանդանոց, հայտնում է «Վեստին»:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
3
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
4
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
5
IDBank Supports the Reconstruction of the Spandaryan Canal: Commemorative Plaque Dedicated to the Pr...



