Վաշինգտոնի նահանգում արտակարգ դրություն է հայտարարվել բնական հրդեհների պատճառով
INTERNATIONAL NEWSԱՄՆ-ի Վաշինգտոնի նահանգի նահանգապետ Ջեյ Ինսլին արտակարգ դրության ռեժիմ Է հայտարարել սաստիկ բնական հրդեհների պատճառով, որոնք մոլեգնում են մի քանի շաբաթ: Այս մասին հայտնել Է The Associated Press գործակալությունը:
Արտակարգ դրության ռեժիմ Է հայտարարվել նահանգի 20 օկրուգներում, որոնք ամենից ավելի են վնասվել տարերքից: Հատկապես տուժել Է Սփոքանի օկրուգը, որտեղ կրակն ընդգրկել Է շուրջ 30 քառակուսի կիլոմետր տարածություն: Հարյուրավոր մարդիկ հարկադրված են եղել լքելու իրենց տները:
Իշխանությունները նախազգուշացնում են, որ առաջիկա շաբաթվա ընթացքում իրադրության բարելավում չի ակնկալվում: Օդերեւութաբանները կանխատեսում են շոգ եւ քամոտ եղանակ, որը կնպաստի կրակի տարածմանը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
IDBank and Idram Presented Several Environmental Initiatives at COP17



