Ձեր լուսանկարներն իսկապես անմոռանալի դարձնելու 10 խորհուրդներ
PHOTOԱհա մի քանի խորհուրդներ, որոնք կօգնեն ձեզ հետաքրքիր և տպավորիչ կադրեր ստանալ:
-
Շրջանակ
Ձեր` լուսանկարվող օբյեկտը բնական շրջանակի մեջ դրեք և պարտադիր չէ, որ այն չորս կողմից շրջանակված լինի: Դա կարող է լինել պատուհան դուռ, ծառի ճյուղեր և այլն: Հիշե՛ք՝ շրջանակը չպետք է գերակշռի նկարի մեջ:
-
Շարժում
Եթե ինչ-որ բան եք շարժման մեջ նկարում, ուրեմն դրա առջևից ազատ տարածություն թողեք, որպեսզի լուսանկարը դինամիկ տեսք ունենա: -
Ուղղություն
Մեր ուղեղը ինֆորմացիան ընկալում է ձախից դեպի աջ, ուստի փորձեք լուսանկարի կարևոր հատվածը աջ մասում պահել: -
Տեսախցիկի անկյունը
Հետաքրքիր փորձեր կատարեք՝ ճիշտ և գեղեցիկ անկյունը գտնելու համար: Այսպես դուք կարող եք օբյեկտը մի նոր տեսնակյունից ցույց տալ: -
Բացասական տարածք
Ցանկացած լուսանկար ունի դրական տարածք (ցույց է տալիս գլխավոր օբյեկտը) և բացասական տարածք (հիմնականում դա լինում է ետին պլանը): Հետևաբար, մեծ ուշադրություն դարձրեք բացասական տարածքին, որպեսզի այն ավելի շատ շեշտը դնի դրական տարածքի վրա: -
Խորություն
Խորությունը ձեր ուսանկարին 3D էֆեկտ և ավելի հարուստ տեսք կտա: Խորություն կարող եք ստանալ 1. Զուգահեռ գծերով, որոնք տանում են դեպի մեկ ուղղության: 2. Աստիճանաբար անհետացող մառախուղը նույնպես շատ տպավորիչ տեսք կտա լուսանկարին: 3. Մուգ գույնի իրերն ավելի մոտ են, քան բաց գույնի օբյեկտները 4. Եթե մի փոքր պղտորեք ետին պլանի իրերը, այդպես պարզ իրերը ավելի մոտ կթվան: -
Առաջին պլան
Իհարկե պետք չէ մոռանալ առաջին պլանի մասին: Եթե դրա մեջ ինչ-որ բան ավելացնեք, դիտողն ավելի կընդգրկվի լուսանկարի մեջ: -
Ստվերներ և արտացոլումներ
Ձեր լուսանկարներին ավելի դրամատիկ և հետաքրքիր տեսք տալու համար օգտագործեք այս էլեմենտները: Այդպես դուք կարող եք իրերի միջև տեսողական «երկխոսություն» ստեղծել: -
Ոսկեգույն և կապույտ ժամերը
Ոսկեգույն ժամը արևածագից մի փոքր հետո և մայրամուտից առաջ ժամանակն է, երբ կոնտրաստն ավելի թույլ է և լուսավորումն ավելի նուրբ և ջերմ է:
Կապույտ ժամը տևում է մոտ 20-30 րոպե ամեն առավոտ լուսաբացի և երեկոյան մթնշաղի ժամանակ, երբ լուսավորումը գերազանցապես կապույտի մեջ է:
-
Սկզբում հետևեք խորհուրդներին, և հետո միայն նոր փորձեր կատարեք
Հիմանական կանոնները սովորելուց հետո կարող եք արդեն դրանք խախտել. այդպես դուք ոչ միայն ավելի թարմ կադրեր կստանաք, այլ նաև կկարողանաք ստեղծել ձեր սեփական յուրահատուկ ոճը:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը: