Չերնոգորիայի ԱԳ նախարարը հրաժարվել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնի համար պայքարից
INTERNATIONAL NEWSՉերնոգորիայի արտգործնախարար Իգոր Լուկշիչը հրաժարվել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնի համար պայքարից: Այս մասին նա հայտնել է իր նամակում, որը ուղարկել է ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 70-րդ նստաշրջանի նախագահ Մոգենց Լյուկետոֆթին:
«Ես ուզում եմ ձեզ տեղեկացննել, որ որոշել եմ հանել իմ թեկնածությունը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնի համար»,- ասվում է Իգոր Լուկշիչի նամակում, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Չերնոգորիայի ԱԳ նախարարը երկրորդ թեկնածուն է, որը դուրս է մնում նախընտրական պայքարից: Օգոստոսի սկզին իր թեկնածությունը հանելու մասին հայտարարել էր Խորվաթիայի ԱԳ նախկին նախարար Վեսնա Պուսիչը:
Համաշխարհային կազմակերպության վարչական ղեկավարի պաշտոնը կազատվի այս տարվա վերջին:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
IDBank and Idram Presented Several Environmental Initiatives at COP17



