Yerevan, 12.May.2026,
00
:
00
BREAKING


7 խորհուրդ՝ ավելի երջանիկ լինելու համար

PHOTO

Մեր ուղեղը կարող է անհավատալի բաներ անել: Մեր ուղեղի շատ կարողություններ մինչև հիմա առեղծվային են թվում մեզ համար, սակայն այսօր գիտնականները շատ գաղտնիքների են տիրապետում, քան անցյալում: Բարեբախտաբար, այդ գաղտնիքներին տիրապետելով՝ մենք կարող ենք «մոլորեցնոլ» մեր ուղեղը և այդպես բազմաթիվ օգուտներ ստանալ:

Past.am-ը Ձեզ է ներկայացնում մի քանի հետաքրքիր խորհուրդներ, որոնք կօգնեն ավելի լավ զգալ:

  1. Երաժշտությունն ուժեղացնում է ձեր իմունային համակարգը

    Երկար տարիներ առաջ մի ուսումնասիրություն ցույց էր տվել, որ երաժշտությունը նվազեցնում է կորտիզոլ կոչվող սթրեսի հորմոնի քանակը: Սակայն կա ևս մեկ հետաքրքիր բացահայտում. երաժշտությունը նաև կարող է բուժել: Մեր մարմինը սերտորեն կապված է մեր ուղեղում կատարվող քիմիական ռեակցիաների հետ: Օրինակ, երբ մենք լսում ենք մեր սիրելի երաժշտությունը, մեր սթրեսի մակարդակն իջնում է և, հետևաբար, մեր մարմինը հիվանդության դեմ պայքարելու համար հակամարմիններ է ստեղծում:

  2. Պետք է ուղղակի ժպտալ

Բոլորս էլ գիտենք, որ երբեմն մեր դեմքի արտահայտությունն ազդում է մեր տրամադրության վրա և ոչ հակառակը: Եթե դուք դուրս եք գալիս զբոսնելու և շատ ուրախ եք, սակայն վառ արևի պատճառով դուք ստիպված եք կկոցել աչքերը և արդյունքում մռայլ հայացք ունենալ: Սա գործում է նաև հակառակ ուղղությամբ: Եթե դուք լավ տրամադրություն չունեք, փորձեք ատամներով պահել մատիտը. Սա կակտիվացնի այն մկանները, որոնք գործոմ են ժպտալու համար:

  1. Հեռադիտակները կարող են օգնել ազատվել ցավից

Օքսֆորդի համալսարանի գիտնականները փորձերով ապացուցել են, որ ցավի զգացողությունը կարող է նվազել, եթե ցավոտ հատվածին նայեք շրջած հեռադիտակով: Վնասվածքի չափը այդպես փոքրանում է և, հետևաբար, ուղեղն ավտոմատ կերպով նվազեցնում է ցավը:

  1. Ժեստիկուլյացիան օգնում է հիշել

Մանչեսթերի համալսարանի գիտնականները պնդում են, որ ակտիվ ժեստիկուլյացիան օգնում է ավելի լավ հիշել և վերարտադրել ինֆորմացիան: Հաճախ մարդկանց ասածները մենք նրանց տվյալ պահին արված շարժումներով ենք հիշում: Իհարկե, այդ նմանությունները բավականին հարաբերական են, սակայն դրանք լավ են աշխատում:

  1. Ականջները ձայնը տարբեր կերպ են ընկալում

Մեր աջ ականջն ավելի լավ է ընդունում խոսակցությունների ձայները, մինչ ձախ ականջն ավելի զգայուն է երաժշտության ձայներին: Հետևաբար, եթե ցանկանում եք լավ լսել ձեր խոսակցին, մոտեցրեք ձեր աջ ականջը, իսկ երաժշտություն լսելու համար մոտեցրեք ձախը:

  1. Հիշողության ամրոց

    Սա հիշողությունը բարելավելու ևս մեկ հետաքրքիր միջոց է: Դուք ուղղակի պետք է ցանկացած վայրի պատկերը ստեղծեք ձեր ուղեղում, որտեղ դուք դրել եք տարբեր իրեր և դրանցից յուրաքանչյուրը ձեզ մոտ ասոցացվում է ինչ-որ բանի հետ: Գաղափարն այն է, որ ձեր ուղեղը ոչ թե բառի վրա է կենտրոնանում, այլ դրա փոխարեն ինչ-որ վառ պատկեր է ստեղծում: Պատկերի միջոցով դուք ավելի հեշտ եք հիշում փաստերը և թվերը:

  2. Գանցֆելդի էֆեկտը

    Գանցֆելդի էֆեկտը ի սկզբանե ստեղծված է հոգեկան կարողությունների ուսումնասիրություն անելու համար: Գանցֆելդի փորձում սեղանի թենիսի գնդակը բաժանում են երկու մասի և դնում աչքերի վրա, ապա ականջակալներ են դնում, որը սպիտակ աղմուկ է արտադրում, ինչպես նաև դեմքի վրա լույս կա: Երկար ժամանակ միատարր գույնի և նույն ձայնի տակ լինելով մեր ուղեղը սկսում է արդեն անտեսել աղմուկը և գույները և հետո ամբողջովին մեկուսանում է: Գիտնականներն ասում են, որ այդպիսի պայմանները խոսում են մարդու հոգեկան կարողությունների մասին:

    Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը:

 

Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AG