Իտալիայի նախագահը շտապ կարգով վերադառնում Է Հռոմ
INTERNATIONAL NEWSԻտալիայի նախագահ Սերջո Մատարելան երկրաշարժի կապակցությամբ ընդհատել Է այցը Սիցիլիա եւ շտապ կարգով վերադառնում Է Հռոմ: Այդ մասին ասված Է նախագահի մամուլի ծառայության հայտարարության մեջ, որը զետեղված Է Twitter միկրոբլոգների ցանցում:
«Նախագահ Մատարելան կապ Է պահպանում Քաղաքացիական պաշտպանության ազգային ծառայության հետ: Այժմ նա գտնվում Է Պալերմոյից Հռոմ տնող ճանապարհին»,-նշվում Է հաղորդագրության մեջ:
Ըստ վերջին տվյալների, 21 մարդ Է զոհվել անցած գիշեր Իտալիայի կենտրոնական շրջանում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով: Փրկարար գործողությունը դժվարացնում Է այն, որ տարերքի հարվածին ենթարկված շրջաններից շատերը դժվարամատչելի են, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
IDBank and Idram Presented Several Environmental Initiatives at COP17



