Թուրքիայում բախումներում եւս 5 զինվոր է սպանվել
INTERNATIONAL NEWSԹուրքիայի քրդաբնակ տարածաշրջանի կենտրոն Դիարբեքիրում թուրքական զինվորականների դեմ հարձակման արդյունքում սպանվել են 5 զինծառայողներ:
Այս մասին հայտնում է թուրքական Haber7 լրատվական կայքը:
Նախնական տվյալներով` միջադեպի հետեւում կանգնած են Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) մարտիկները:
Թուրքական «Դողան» լրատվական գործակալությունը հաղորդել է, որ այսօր նվազագույնը երեք զինծառայողներ են սպանվել Թուրքիայի հարավային Անթալիա նահանգի հանգստավայրերում անհայտ անձանց կողմից հարձակման արդյունքում:
Ըստ գործակալության` զինված մարդիկ գրոհել են Բելբիդի ավանի շրջանում զինվորականներով ավտոմեքենայի վրա: Զինծառայողները սպանվել են փոխհրաձգության ժամանակ:
Որեւէ խմբավորում դեռեւս իր վրա չի վերցրել տեղի ունեցածի պատասխանատվությունը:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
IDBank and Idram Presented Several Environmental Initiatives at COP17



