ՀՀ դեսպանը հանդիպել է Ինդոնեզիայի կրթության նախարարի հետ
SOCIETYԻնդոնեզիայում ՀՀ դեսպան Աննա Աղաջանյանն օգոստոսի 24-ին հանդիպում է ունեցել Ինդոնեզիայի հետազոտությունների, տեխնոլոգիայի և բարձրագույն կրթության նախարար Մոհամադ Նասիրի հետ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են բարձրագույն կրթության բնագավառում համագործակցության հեռանկարներին վերաբերող հարցեր:
Կարևորելով գիտակրթական կապերի ամրապնդման անհրաժեշտությունը՝ զրուցակիցները մտքեր են փոխանակել տվյալ բնագավառում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ծրագրերի իրականացման հեռանկարների շուրջ:
Զրուցակիցները քննարկել են նաև ուսանողների փոխանակմանը, միջգերատեսչական և միջբուհական համագործակցության զարգացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
5
Rate.Trading. New Digital Culture of Currency Exchange



