Yerevan, 29.November.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Լինդսի Լոհանը չի հանդիպի Վլադիմիր Պուտինի հետ

PHOTO

Ռուսական մամուլում ակտիվորեն քննարկում են հոլիվուդյան հայտնի դերասանուհի Լինդսի Լոհանի եւ ռուսական «Առաջին ալիքի» պայմանգիրը, որի կետերը տարօրինակ կերպով փոփոխվում են։

Լոհանի եւ իր ռուսաստանցի ընտրյալի՝ միլիոնատեր Եգոր Տարաբասովի (հայտնի գործարար Դմիտրի Տարաբասովի որդին)սկանդալային պատմության մասին «Пусть говорят» շոուն ցանկանում է հատուկ ռեպորտաժ պատրաստել եւ հրավիրել է Լոհանին։ Բնականաբար, խմբագրությունը պատրաստ է եղել բավարարել հանրահայտ դերասանուհու պահանջները։

Սկզբում հայտնի է դարձել, որ Լինդսին ցանկացել է 500 հազար ֆունտ ստերլինգ գումար, ինչպես նաեւ հանդիպում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Սակայն Life.ru-ն կապ է հաստատել Լոհանի ներկայացուցիչ Ջոզեֆ Բեյչորի հետ, որը հերքել է տարածված լուրերը.

«Պայմանագրում նման կետ չկա. Պուտինի հետ հանդիպում չի լինի»,- հայտարարել է Բեյչորը։

Ներկայացուցչի խոսքով՝ Լինդսին պահանջել 650 հազար ֆունտ ստերլինգ, մասնավոր թռիչք, անվտանգություն, Ռուսաստան մուտքի մեկ տարվա արտոնագիր, շքեղ պենտհաուս՝ Կարմիր հրապարակին նայող տեսարանով։ Գեղեցկուհին հայտարարել է, որ ինքը չպետք է մի ցենտ անգամ ծախսի Մոսկվայում եւ իր բոլոր կարիքները պետք է հոգա «Առաջին ալիքը»։ Լոհանը նաեւ խստորեն պահանջել է, որ շոուի ժամանակ ներկա չլինեն Եգոր Տարաբասովն ու նրա ընտանիքի անդամները։

Հիշեցնենք, որ մարտի սկզբին հայտնի էր դարձել, որ 30-ամյա ամերիկուհի դերասանուհի Լինդսի Լոհանը հանդիպում է ռուսաստանցի գործարար Եգոր Տարաբասովի հետ, որը սեփական բիզնես ունի Մեծ Բրիտանիայում. նրան  է պատկանում լոնդոնյան Home House Estates անշարժ գույքի գործակալությունը, եւ նա նաեւ մոսկովյան բանկերից մեկի բաժնետերերից է: 

Հետո հաղորդվել էր, որ Լոհանը նշանվել է Եգորի հետ՝ չնայած դերասանուհու ներկայացուցիչն անմիջապես հերքել էր տեղեկությունը: Բայց գեղեցկուհու ձախ ձեռքի մատնեմատին հայտնված «նշանադրության» մատանին ծնունդ էր տվել ապագա ամուսնության մասին լուրերին:

Իսկ ամռանը Լոհանն ու Եգորը խզեցին հարաբերությունները, քանզի դերասանուհին երիտասարդին մեղադրում է դավաճանության մեջ։ Հուլիսին Լոհանը հայտարարել էր, որ 23-ամյա Եգորը ցանկանում է սպանել իրեն։

 

NEWS.am STYLE

Ameriabank Named Armenia’s Best Bank for Real Estate by Euromoney Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundIdram is now available on Wildberries!80% Discount on IDBank’s Travel Card Services for Black Friday! Instant idcoin ahead of Black Friday Ucom and SunChild NGO Install Solar Plant in Malishka Community Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International TransfersIDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M