Yerevan, 17.June.2026,
00
:
00
BREAKING


Տիգրան Սարգսյանի այցը Պեկին նոր ազդակ կհաղորդի ԵԱՏՄ-ի եւ Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու զուգակցմանը

INTERNATIONAL NEWS

 Պեկինում օգոստոսի 24-ին տեղի Է ունեցել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանի հանդիպումը ՉԺՀ-ի Պետխորհրդի առաջին փոխվարչապետ Չժան Գաոլիի հետ: Այցը կայացել Է չինական կողմի նախաձեռնությամբ: 

Ինչպես տեղեկացրել են ԵԱՏՀ-ի մամուլի ծառայությունից, հանդիպմանը Չժան Գաոլին Տիգրան Սարգսյանին շնորհակալություն Է հայտնել այցելության եւ Չինաստանի ու ԵԱՏՄ-ի միջեւ հարաբերությունների զարգացման հեռանկարները քննարկելու հնարավորության համար:

«Մենք բարձր ենք գնահատում ձեր հսկայական ավանդը, որը Դուք, լինելով Հայաստանի վարչապետ, ներդրել եք հայ-չինական հարաբերությունների զարգացման գործում»,- ասել Է նա:  

Տիգրան Սարգսյանն իր հերթին շնորհակալություն Է հայտնել ջերմ ընդունելության համար եւ նշել ՉԺՀ-ի եւ ԵԱՏՄ-ի միջեւ հարաբերությունների զարգացման հեռանկարների քննարկման կարեւորությունը: Կոլեգիայի նախագահը մասնավորապես ասել Է. «Չնայած այն բանին, որ ԵԱՏՀ առեւտրական բլոկի եւ ՉԺՀ-ի առեւտրի նախարարության միջեւ արդեն ակտիվ բանակցություններ են ընթանում առեւտրատնտեսական համաձայնագրի կնքման շուրջ, իմ այցը եւ մեր հանդիպումը կոչված են ամրապնդել բանակցային գործընթացը եւ նոր ազդակ հաղորդել դրան: Մենք կցանկանայինք, որ մեր բանակցություններն ընթա նային արագացված տեմպերով»:

Իր հերթին Չժան Գաոլին նշել Է, որ այսօր աշխարհում տեղի են ունենում խորը վերափոխումներ, իսկ համաշխարհային տնտեսությունը շատ դանդաղ Է վերականգնվում: «Այս պայմաններում Չինաստանի ղեկավարությունը հսկայական նշանակություն Է տալիս ԵԱՏՄ-ի հետ համագործակցությանը: Չինաստանը լավ հարաբերություններ Է կառուցում ԵԱՏՄ-ի մասնակից բոլոր երկրների հետ»,-ընդգծել Է նա: 

Կոլեգիայի նախագահը նշել Է, որ աշխարհում վերափոխումները շատ արագ են տեղի ունենում, ձեւավորվում Է համաշխարհային առեւտրի նոր ճարտարապետություն, ուստի ՉԺՀ-ն ու ԵԱՏՄ-ն պետք Է ակտիվորեն զարգացնեն համագործակցությունը, որպեսզի դուրս չմնան գլոբալ թրենդների շրջանակներից: Չինաստանը Եվրասիական տնտեսական միության երկրների հանգուցային տնտեսական գործընկերներից մեկն Է: Այժմ աշխատանք Է տարվում ԵԱՏՄ-ի եւ Մետաքսի ճանապարտի տնտեսական գոտու չինական նախաձեռնության հիման վրա լայն տնտեսական գործընկերության ձեւավորման ուղղությամբ: 

«Ես գիտեմ, որ հենց Դուք եք ղեկավարում չինական նախաձեռնություններն ու նոր Մետաքսի ճանապարհի զարգացման նախագիծը, որի հետ զուգակցումը ԵԱՏՄ-ի զարգացման ռազմավարության գերակա ուղղություններից մեկն Է»,-հայտարարել Է ԵԱՏՀ-ի կոլեգիայի նախագահը:Տիգրան Սարգսյանն ընդգծել Է, որ ԵԱՏՄ-ն համամիտ Է քաղաքական բաղադրիչից զերծ թափանցիկ տնտեսական ճարտարապետության ձեւավորման հարցում Չինաստանի մոտեցմանը, որը կողմնորոշված Է դեպի բիզնեսի շահերը եւ խոչընդոտների վերացումը: Նա համոզմունք Է հայտնել, որ երկու նախագծերի զուգակցումը փոխշահավետ համագո րծակցության ներդաշնակ ընդհանուր տարածք ստեղծելու Միության երկրների ձգտման վկայությունն Է: 

ՉԺՀ-ի Պետխորհրդի առաջին փոխվարչապետի առաջարկությամբ կողմերը պայմանավորվել են ստեղծել Միության պետությունների հետ Չինաստանի համատեղ նախագծերի տվյալների բանկ: Տիգրան Սարգսյանը եւ Չժան Գաոլին նաեւ պայմանավորվել են, որ պարբերաբար հանդիպումներ կանցկացնեն հարաբերությունների զարգացման ընթացքը քննարկելու համար եւ պրոֆիլային գերատեսչություններին աջակցություն կցուցաբերեն օպտիմալ որոշումներ մշակելու ընթացքում:

Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During Weekends