Yerevan, 31.March.2026,
00
:
00
BREAKING


Փաստեր 666 թվի հետ կապված

LIFE

Shabat.am-ը գրում է.

Կան մարդիկ, որ անմիջապես ետ են դառնում ճանապարհից, երբ սև կատու են տեսնում, ոմանք էլ անբարենպաստ են համարում 666 թիվը: Ինչ խոսք, սա շատ անտրամաբանական և անիմաստ է, որովհետև, օրինակ, շատ մարդկանց մեքենաների համարներ կարող են երեք վեց պարունակել, և Հայաստանի ու ոչ միայն Հայաստանի, այլև ողջ աշխարհի բազում մարդկանց հեռախոսահամարները կարող են հերթականությամբ երեք վեցեր ունենալ: Բայց սա չի նշանակում, որ մենք այդպիսի մարդկանց պետք է համարենք չարի ազդեցության տակ գտնվողներ, և խզենք մեր կապերը նրանց հետ: Երբեք կարևորություն մի տվեք որևէ սնահավատության: Այժմ ներկայացնեմ ձեզ փաստեր 666 թվի հետ կապված, որոնք հետաքրքիր է իմանալ:

1. Հայերեն տպագիր Աստվածաշունչն առաջին անգամ լույս է տեսել 1666 թվականին:

2. Հեկսակոսիոյհեկսեկոնտահեկսաֆոբիա (հուն: hexakosioi hexekonta hex - 666) - վախ 666 թվից:

3. Այս հիվանդության նոպան նկարագրված է Ֆուտուրմանի "The Honking" սերիալի էպիզոդներից մեկում: Այնտեղ Բենդերը վախենում է "0101100101" (10100110102 = 66610) թվի հայելային արտացոլումից:

4. Այստեղ է իմաստությունը: Ով խելք ունի՝ կհաշվի գազանի թիվը, քանզի այդ թիվը մարդկային է; նեռին բացահայտող թիվն է, նրա թիվն է վեց հարյուր վացունվեց" — սուրբ Հովհաննես Առաքյալ, Հայտնություն 13:18, 15:2

5. Գրիգոր Տաթևացին նեռի թիվը բացատրում է հայոց այբուբենի թվային արժեքի համեմատությամբ` ՈԿԶ - 666, որտեղ Ո-ն 600-ն է, Կ-ն` 60-ը, իսկ Զ-ն` 6-ը: Տառերի այս հապավումը նշանակում է` ուրանամ կամավ զԱստուած, այսինքն` Աստծուն կամովին ուրացողներն են նեռեր և չարի հետևորդներ:

6. 666 թիվը, լինելով "գազանի թիվ", հաճախ օգտագործվում է սատանիստական նրբերանգներ տալու համար՝ մասնավորապես, դա հաճախ օգտագործում են բլեք-մետալ նվագող երաժիշտները: 

7. Այս թիվը նաև օգտագործվում է որպես գովազդ, հաճախորդներ գրավելու համար, կամ ուղղակի որպես կատակ, չնայած որ նման գործածությունները դատապարտվում են եկեղեցականների կողմից: 

8. Կա կարծիք, որ հավանաբար, առաջին դարերում, Սուրբ Հովհաննեսը Հայտնության արտագրությունների ժամանակ սխալ է թույլ տվել, քանի որ մի շարք ավելի հին աղբյուրներում (այդ թվում նաև պեղումների ժամանակ գտած Ապոկալիպսի պապիրուսե ցուցակում), գազանի թիվը ոչ թե 666 է, այլ 616: Սակայն այս փաստը ճշտելը հնարավոր չէ:

9. Ըստ Հովհաննեսի խոսքերի, դա "մարդկային թիվ" է այլ ոչ հոգևոր արարածի, և դա հաստատում է այն փաստը, որ գազանը երկրային արարած է և սիմվոլիզացնում է մարդկային կառավարությունը: 6 թիվը թերի է 7-ի առջև, այդ պատճառով էլ 666 "եռակի" վեց թիվը՝ համապատասխան անվանվում է համաշխարհային հսկայական քաղաքական համակարգի համար, որը Աստծո աչքերում շատ ու շատ հեռու է կատարելությունից: Ըստ նրա և շատերի համաշխարհային քաղաքական գազանը իր վրա է վերցրել գերագույն իշխանությունը, կրելով 666 անուն-թիվը, և մեծ քաղաքականության, համաշխարհային կրոնների և խոշոր կապիտալի միջոցով ճնշում է մարդկությանը ու Աստծո ժողովրդին:

10. Մոսկվայի Հոգևոր Ակադեմիայի պրոֆեսսոր Ալեքսեյ Իլյիչ Օսիպովը համարում է, որ 666 թվի առաջացումը ունի հետևյալ բնությունը,՝ամեն տարի Սողոմոն թագավորին տալիս էին 666 տալանտ (հրեական տալանտը ուներ 44,8 կգ. կշիռ) ոսկի (2Փար.9:13, 3Թագ.10:14): Դա ավելի քան 32 տոննա է: Քանզի, չնայած քրիստոնեության այսօրվա տարածմանն, առաջին քրիստոնեական տեքստերը գրվել են հիմնականում հրեաների կողմից և հրեական միջավայրում, այս այլաբանությունը նրանց կողմից բառացի է ընդունվել՝ որպես իշխանության, հարստության, փառքի և այլ աշխարհիկ բաների ցուցանիշ: Դրա մասին է խոսում նաև այն փաստը, որ մինչ այսօր, Սողոմոնի թագավորության ժամանակաշրջանը, հրեաների համար ամենամեծ բարձունքի ժամանակաշրջանն է և նրանք համարում են, որ մեսսիայի գալով կվերականգնվի Իսրայելի թագավորությունը իր ամբողջ հզորությամբ և փառքով, բայց արդեն ամբողջ աշխարհում:

11. 6 հունիսի 2006 թվական կամ 06.06.06 — "ճակատագրական" օր էր, և ճանաչում էր ստացել միայն այն բանի շնորհիվ, որ օր/ամիս/տարի ֆորմատով գրելու դեպքում՝ 6/6/06, նման էր գազանի թվին: Այս փաստը լայն հասարակական ռեզոնանս ստացավ այն երկրներում, որտեղ քրիստոնեությունը լուրջ ազդեցություն էր ունեցել կուլտուրայի ձևավորման վրա՝

12. Ուկրաինայի Գերագույն Ռադան տեղափոխեց իր նիստը 2006 թվականի հունիսի 6-ից - հունիսի 7-ը:

13. Քրիստոնյա-ևանգելիստների համաշխարհային կազմակերպությունը՝ Հոլանդիայում կոչ արեց բոլոր հավատացյալներին այդ օրը կազմակերպել շուրջօրյա հերթափոխային աղոթքներ, որպեսզի "թույլ չտան չար ուժերին տիրել":

14. Deicide" ամերիկյան դուետ-մետալ-խումբը ուզում էր բաց թողնել իր նոր՝ "The Stench of Redemption" ալբոմը, բայց ժամկետների մեջ չտեղավորվեց, ինչի արդյունքում այդ օրը բաց թողնվեցին միայն երկու երգերի՝ "Homage for Satan" և "Crucified for Innocence", օֆիցիալ ռելիզները:

15. Նմանատիպ ճակատագրի արժանացավ նաև "Slayer" թրեշ-մետալ-խմբի նախաձեռնությունը, և այդ օրը նրանք միայն սահմանափակ տիրաժով բաց թողեցին "Eternal Pyre" սինգլը՝ "Cult" նոր երգով:

16. 06.06.06 ամսաթվից օգտվեցին նաև Սատանայի Եկեղեցու անդամները և ԱՄՆ-ում պետականորեն գրանցված ու այլ երկրների սատանիստական կազմակերպությունները, որպեսզի տոնեն իրենց եկեղեցու հիմնադրման 40 ամյակը: Ընդ որում, Սատանայի Եկեղեցու գերագույն քուրմ Պիտեր Գիլմորը հայտարարեց, որ իր կազմակերպության անդամների համար այս ամսաթիվը ոչ մի սիմվոլիկ նշանակություն չունի և որ այդ փաստը պաշտոնապես տոնելու համար, 2006 թվականի հունիսի 6-ը ընտրվել է միայն այն բանի համար, որ "նախախնամությունները ծաղրենք": 

17. Այս օրվա վրա ընկավ Ա.Ս.Պուշկինի ծննդյան օրը (207 ամյակը): Այդ համընկնման առիթով, "Evil" խումբը բաց թողեց "Նվեր պոետին" սկավառակը, նրա քնարերգության տողերով, որտեղ հումորով մոտեցավ Պուշկինի գրվածքներում չարի առկայության թեմաներին:

18. Հաճախ համարել են, որ ապոկալիպտիկ գազանի պատկերի տակ, Աստվածաշնչում պատկերված է եղել անտիխրիստը, քանի որ Սուրբ Հովհաննեսի Հայտնության մեջ գրված է՝. "Ով խելք ունի՝ կհաշվի գազանի թիվը, քանզի այդ թիվը մարդկային է", այդ պատճառով էլ, նրա, ում մեջ անտիխրիստ էին տեսնում, անվան կամ պատկերի մեջ, միշտ փորձել են գտնել 666 թիվը: Այս փնտրտուքները ակտիվորեն շարունակվում են առ այսօր:

19. "Գազանի թվի" հետ կապված հետազոտություններում, հաճախ սխալ է թույլ տրվում՝ թիվը բաժանվում է տասնյակների և ներկայացվում է երեք 6 թվի տեսքով, ինչի հետ էլ նույնականացվում է: Սակայն Ապոկալիպսիսի գրման ժամանակաշրջանում, գոյություն չուներ հաշվողականության տասնորդական դիրքային համակարգ, ինչը առաջացել է Հնդկաստանում, Ք.Ծ.Ա. VI դարում: Օրիգինալ հունարեն գրառումը բաղկացած է "վեց հարյուր", "վացուն" և "վեց" թվերից և թույլ չի տալիս կատարել բնութագրական դիֆերենցում: Մյուս տարածված սխալը, դա 0,66666... անվերջ տասնորդական կոտորակի հետ, որը 2/3-ն է, 666 թվի նույնականացնումն է:

20. Եթե գումարենք ռուլետկայի բոլոր թվերը, ապա կստանանք 666:

Կենցաղային սնոտիապաշտության մեջ հեկսակոսիոյհեկսեկոնտահեկսաֆոբիան արտահայտվում է հետևյալ կերպ՝

1. 1998 թվականին, Ուկրաինայում, Ժիվոնաչալնի Տրոիցայի Եկեղեցու հավատացյալների խնդրանքով, Վորոնցով քաղաքում, եկեղեցու կողքով անցնող ավտոբուսային երթուղու համարը փոխվեց 666-ից՝ 616 (այսինքն "գազանի թվի" մի տարբերակից՝ մյուսի):

2. 1999 թվականին, "բազմաթիվ զբոսաշրջիկների խնդրանքով, ովքեր չէին ուզում երթևեկել "սատանայական վեցերով" գնացքով, Օստաշկով-Մոսկվա մարդատար գնացքի համարը փոխվեց 666-ից՝ 604:

3. Նման համարափոխում կատարվեց նաև Ուկրաինայում 2000 թվականին՝ Լուգանսկ-Սիմֆերոպոլ գնացքի համարը փոխվեց՝ 666-ից, դառնալով 242:

4. 2007 թվականի, Ռուսաստանի Պետական Դումայի ընտրությունների ժամանակ, Իրկուտսկի շրջանային ընտրական հանձնաժողովը հրաժարվեց 666 համարի ընտրատարածք ստեղծել, հիմնավորելով դա 2003 թվականի ընտրությունների ժամանակ նույն համարի ընտրատարածքում եղած տհաճություններով:

5. Կրիվոյ Ռոգ քաղաքում կա 666 բորտային համարն ունեցող տրոլեյբուս, որը երթևեկում է 13-րդ երթուղով:

6. Նիժնի Նովգորոդում, 13-րդ երթուղով երթևեկում է 1666 բորտային համարով տրոլեյբուս:

Ուրիշ կուլտուրաներում, "գազանի թիվը" ընկալվում է այլ կոնտեքստներով՝

1. Չինաստանում և այլ Ասիական երկրներում, ի տարբերություն Եվրոպայի, 6-ը երջանիկ թիվ է: Այդ մասին է վկայում այն փաստը, որ 2006 թվականի հունիսի 6-ին (06.06.06), Սինգապուրում երեք անգամ ավելի շատ ամուսնություններ են գրանցվել քան սովորաբար:

2. Իսլամում, կոնկրետ 666 թվի մասին ոչինչ ասված չէ, բայց կեղծ առաքյալ Դաջալի (անտիխրիստ) մասին պատմությունը առկա է նաև այստեղ:

IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network