Կիեւի մոտ շրջանային վարչակազմի շենքում հզոր պայթյուն է որոտացել
INTERNATIONAL NEWSԿիեւի մոտ Բելոցերկովի շրջանի վարչակազմի շենքում պայթյուն է որոտացել, հաղորդում է «112 Ուկրաինան»՝ վկայակոչելով Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայության Կիեւի մարզային վարչության մամուլի ծառայությունը:
«Օգոստոսի 25-ին ժամը 04.05-ին Բելոցերկովի շրջանի օպերատիվ-դիսպետչերական ծառայություն ահազանգ է ստացվել, որ Յարոսլավ Իմաստունի փողոցում շրջանային վարչակազմի շենքի առաջին հարկում անհայտ պայթուցիկ սարք է պայթել»,-ասված է հաղորդագրությունում:
Փրկարարները պարզել են, որ պայթյունից հետո հրդեհ չի առաջացել, սակայն վնասվել են շինության դռներն ու պատուհանները: Նշվում է, որ պայթյունի հետեւանքով ոչ ոք չի տուժել:
Ներկայումս դեպքի վայրում աշխատում են իրավապահ մարմինների աշխատակիցները:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
IDBank and Idram Presented Several Environmental Initiatives at COP17



