Պարզ միջոց, որը կօգնի հաղթահարել ծնկների ցավը (լուսանկարներ)
PHOTOTert.am-ը գրում է.
Ծնկների ցավը հաղթահարելու համար ֆիզիկական վարժություն կա, որն օգնում է նրբորեն ձգել մկաններն ու ջլերը, ինչի արդյունքում շփումը հոդերում նվազում է, ու ծնկների ցավն արագ անցնում է:
Ինչպես նշում է AdMe.ru-ն, այս վարժությունն օգնում է նաև մարզիկներին ու բոլոր նրանց, ում ծնկները մեծ ծանրաբեռնվածության են ենթարկվում: Արդյունավետության համար անհրաժեշտ է վարժությունն անել ֆիզիկական ակտիվությունից առաջ և հետո:
Նշվում է, որ ծնկների ցավը կարող է բազմաթիվ պատճառներ ունենալ, և վարժությունն անելուց առաջ անհրաժեշտ է խորհրդակցել բժշկի հետ:
1. Միջին չափի սրբիչից գլանիկ պատրաստեք:
2. Նստեք աթոռի վրա:
3. Գլանիկը տեղադրեք ծնկի տակ ու համոզվեք, որ այն սերտորեն հարում է ծնկի հակառակ կողմին:
4. Ոտքը դրեք աթոռի ծայրին:
5. Ձեռքերով բռնեք սրունքն ու դանդաղ, բայց հաստատուն շարժումով ոտքը դեպի ձեզ քաշեք:
6. Նույն վարժությունն արեք մյուս ոտքի համար: