Արփին, Միհրանը, Իվետան, Ադրիանան եւ այլ հայտնիներ` հայ նկարչուհու աչքերով
PHOTO19-ամյա Մետաքսյա (Մեստ) Շմավոնյանը սովորում է Գեղարվեստի ակադեմիայում: Մետաքսյան դեռ մանկուց է տարված եղել նկարչությամբ, սակայն միայն 1.5 տարի առաջ է սկսել հաճախել պրոֆեսիոնալ դասընթացների: Նկարչուհին ուղղակի, հիացնում է հայկական եւ արտասահմանյան շոու-բիզնեսի ներկայացուցիչների իր դիմանկարներով:
«Փնտրում ենք տաղանդներ» խորագրում այս անգամ ձեզ համար կբացահայտենք երիտասարդ նկարչուհու տաղանդը.
«Մասնագիտությամբ հագուստի մոդելավորող եմ եւ նկարում եմ հագուստ: Ունեմ նաեւ փոքր-ինչ տարօրինակ նկարներ, որոնք բացատրություն չունեն, ուղղակի թղթին եմ հանձնել իմ մտքերը: Նախկինում նկարել եմ անծանոթ մարդկանց եւ տարբեր ազգերի ներկայացուցիչների»:
Այժմ Մետաքսյայի աշխատանքների մեջ գերակշռում են աստղային դիմանկարները: Իվետա Մուկուչյան, Արփի Գաբրիելյան, Միհրան Ծառուկյան, Ադրիանա Գալստյան, Մենչ, Գրիգոր Դանիելյան, Քիմ Քարդաշյան, Բեյոնսե... սրանք միայն կեսն են այն հայտնի անունների, որոնց երբեւէ նկարել է Մենտաքսյան:
«Հիմնականում, նկարում եմ նրանց, ում աշխատանքը հավանում եմ: Եթե սիրելով չնկարեմ, ինքնըստինքյան լավ չի ստացվի»:
Մետաքսյայից հետաքրքրվցինք` արդյո՞ք հայտնիները տեսել են իրենց դիմանկարներն ու ինչպե՞ս են արձագանքել.
«Մենչն ու Գրիգոր Դանիելյանը տեսել են եւ շատ դրական են արձագանքել, ասել են, որ լավ է ստացվել»:
Մետաքսյան երազում է ապագայում դառնալ լավ դիզայներ.
«Ինձ համար դա ավելի շատ նպատակ է, քան երազանք: Հուսով եմ` մի քանի տարուց արդեն լուրջ քայլեր կանեմ այդ ուղղությամբ»:
Տաղանդավոր նկարչուհուն հաջողություն ենք մաղթում իր նպատակներն իրականացնելու ճանապարհին, իսկ մինչ այդ` ձեր ուշադրությանն ենք ներկայացնում նրա լավագույն աշխատանքներից մի քանիսը:
Սյունե Առաքելյան