Ինդոնեզիայում գրեթե 10 հազար մարդ է տարահանվել Սինաբունգ հրաբխի պատճառով
INTERNATIONAL NEWSԻնդոնեզիայի Սումատրա կղզու հյուսիսի բնակավայրերից գրեթե 10 հազար մարդ Է տարահանվել Սինաբունգ հրաբխի ակտիվացումից հետո: Այս մասին հայտնել Է Detick նորությունների պորտալը:
Ներկայում տեղական իշխանությունները լիովին փակել են հրաբխի խառնարանից 7 կիլոմետր հեռավորությամբ գոտին: Մոխրի առաջին արտանետումը գրանցվել Է օգոստոսի 24-ին, օրվա ընթացքում հրաբուխը շարունակել Է ակտիվությունը, ծխի եւ շիկացած մասնիկների սյան բարձրությունը հասել Է 3,5 կիլոմետրի:
Սինաբունգը համարվում Է գործող հրաբուխ, ծովի մակերեւույթից դրա բարձրությունը հասնում Է 2460 մետրի, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
IDBank and Idram Presented Several Environmental Initiatives at COP17



