Yerevan, 29.November.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Աղջիկս դեռ շատ փոքր է, որպեսզի երկրներն ու քաղաքները տարբերի իրարից, սակայն տատիկի և պապիկի հետ իրեն հիանալի է զգում. Աննա Բաբայանը ընտանիքի հետ միասին Երևանում է

PHOTO

Life.panorama.am-ը գրում է.

Մոդել, դերասանուհի Աննա Բաբայանը այս օրերին Հայաստանում է, իսկ նրան ուղեկցել են ամուսինն ու 7-ամսական դուստրը: Ի դեպ՝ փոքրիկ Մարինան առաջին անգամ է մայրիկի հայրենիքում:

«Թեեւ արդեն մի քանի տարի է, ինչ պարտաճանաչ ամեն տարի այցելում ենք Հայաստան, բայց այս անգամ հատուկ նպատակ ունեին` մեր դստրիկին պետք է մկրտեինք եւ մասնակցեինք բարեկամուհուս հարսանիքին»,- Life.panorama.am-ի հետ զրույցում նշեց երջանիկ մայրիկն ու հայտնեց, որ Սուրբ Գայանե Եկեղեցում արդեն կայացել է իրենց ընտանիքում շատ կարեւոր համարվող դստեր Մկրտության արարողությունը:

Մեզ հետ զրույցում Աննան նշեց, որ փոքրիկ Մարինան իրեն շատ լավ է զգում Երեւանում.

«Ճիշտ է` աղջիկս դեռ շատ փոքր է, որպեսզի երկրներն ու քաղաքները տարբերի իրարից, սակայն տատիկի եւ պապիկի հետ իրեն հիանալի է զգում»,- նշեց նա ու իր համոզմունքը հայտնեց, որ աղջիկն ապագայում Հայաստանն իր հայրենիքն է համարելու եւ հաճախ է այցելելու մայրիկի ծննդավայր:

Նշենք, որ փոքրիկ աղջնակն այս ընթացքում հասցրել է նաեւ ծնողների հետ ճանապարհորդել.

«Մենք շատ են սիրում ճանապարհորդել ու փորձում ենք հնարավորինս շատ ժամանակ հատկացնել դրան: Բալիկս շատ հանգիստ ու խելոք է, ուստի խանգարող հանգամանք չկա, բացի այդ էլ մենք փորձում ենք այնպես պլանավորել հանգիստը, որ փոքրիկի հետ ոչ մի խնդիր չառաջանա»,- հավելեց մոդելը:

Դե իսկ Աննա Բաբայանի ամուսինը՝ ազգությամբ իսպանացի Անտոնիո Մենենդեզին, արդեն հինգերրորդ անգամն է Հայաստանում.

«Ամուսինս արդեն հինգերրորդ անգամ է այցելում Երեւան: Նա շատ է սիրում թե Հայաստանը, թե հայերին, միշտ ասում է, որ հեշտությամբ կարող է ապրել այստեղ, ինչը ընկերներս կփաստեն»,- ընդգծեց մոդելը:

Եթե նախորդ այցերի ժամանակ Աննան ու ամուսինը հաճախ են այցելել պատմշակութային վայրեր ու եկեղեցիներ, ապա այս անգամ զույգը այցելել է Ծիծեռնակաբերդ.

«Այս անգամ որոշեցինք այցելել Ծիծեռնակաբերդ ու Հայոց ցեղասպանության թանգարան, որտեղ շատ հետաքրքիր բացահայտումներ արեցինք մեզ համար: Իսկ ընդհանուր առմամ՝ այցելում ենք ընկերներիս ու բարեկամներիս, լինում զվարճանքի կենտրոններում, ի դեպ՝ մեզ հետ են նաեւ քույրս ու իր նշանածը, ով առաջին անգամ է Երեւանում»,- պատմեց Աննա Բաբայանը:

Հարցին, թե Երեւանում հատկապես ինչն է ամենաշատը սիրում, դերասանուհին պատասխանեց.

«Ապահովությունն ու հանգստությունը»:

Աննա Բաբայանն իր գեղեցիկ ընտանիքի հետ միասին Երեւանում կլինի մինչեւ ամռան վերջին օրը՝ զույգը ընդամենը երեք շաբաթով է սիրելի հայրենիքում:

Հեղինակ` Անուշիկ Մելքոնյան

Ameriabank Named Armenia’s Best Bank for Real Estate by Euromoney Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundIdram is now available on Wildberries!80% Discount on IDBank’s Travel Card Services for Black Friday! Instant idcoin ahead of Black Friday Ucom and SunChild NGO Install Solar Plant in Malishka Community Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International TransfersIDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M