Ամերիկյան Ինդիանա նահանգում ավերիչ տորնադո է տեղի ունեցել
INTERNATIONAL NEWSԵրեք ուժեղ տորնադո է տեղի ունեցել ԱՄՆ Ինդիանա նահանգի կենտրոնական մասում, որի հետեւանքով լուրջ վնաս է հասցվել ենթակառուցվածքներին, շուրջ 15-20 մարդ է տուժել, հաղորդում է CNN-ը:
Նահանգի ոստիկանության տվյալներով, տուժածները Հուարդի շրջանի բնակիչներ են: «Արձնագրված վնասվածքներն այս պահին թեթեւ են, նրանց մեծ մասը թռչող առարկաների հարվածների արդյունք է»,-ասված է ոստիկանության հաղորդագրությունում:
Քոքոմոյի քաղաքապետ Գրեգ Գուդնայթը հայտնել է, որ աղետը «լուրջ վնաս է հասցրել ունեցվածքին»:
«Ես գտնվում եմ բնակելի թաղամասում, այստեղ ավերված են բազմաթիվ տանիքներ, կոտրվել են ապակիներ, չկա էլեկտրականություն: Սա զգալի վնաս է: Այս պահին ես տեսնում եմ 50 վնասված տուն, եւ մենք դեռ շարունակում ենք ստուգել»,-ասել է նա:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
IDBank and Idram Presented Several Environmental Initiatives at COP17



