Yerevan, 08.April.2026,
00
:
00
BREAKING


Այս տարի Հայաստանում մթերվել է 2015թ. համեմատ 500 տոննայով ավելի լոլիկ

SOCIETY

 ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն օգոստոսի 25-ին այցելել է Արմավիրի մարզ` բերքահավաքի և մթերումների ընթացքին հետևելու նպատակով:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, նախարարը մարզպետ Աշոտ Ղահրամանյանի ուղեկցությամբ նախ եղել է Սարդարապատ համայնքում, որտեղ ընթանում էին լոլիկի բերքահավաքի աշխատանքներ: Այնուհետև նախարար Կարապետյանն ուղևորվել է Արաքս համայնք և  հետևել սալորի բերքահավաքի ընթացքին: Արաքսի համայնքապետ Ռուբեն Կարապետյանի խոսքով` բերքից գոհ են, գարնանային ցրտահարությունն ու կարկտահարությունն այս տարի շրջանցել են իրենց համայնքը, ստացված պտուղը լավ ապրա նքային տեսք ունի, գրեթե ամբողջությամբ արտահանվում է, հիմնականում` Ռուսաստանի Դաշնություն, հողատերը սալորն արտահանող ընկերություններին անմիջապես այգուց հանձնում է 130 դրամով` վճարումը ստանալով կանխիկ: Մյուս պտղատեսակների իրացման հարցում նույնպես խնդիրներ չեն ունեցել: Ֆերմեր Խաչատուր Կարապետյանն այս տարի շուրջ 15 տոննա բերքի ակնկալիք ունի,  իրացման խնդիրներ չի ունեցել, ընդհանուր առմամբ բերքից գոհ է. գրեթե նույն քանակով սալոր էլ նախորդ տարի էր ստացել:

Նախարարի այցելության վերջին կանգառը «Նոյյան» գործարանում էր, որտեղ ծանոթացել է լոլիկի մթերման ընթացքին: Նախարարը տնօրեն Էդիկ Ղազարյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել գործարանում, հետևել աշխատանքների ընթացքին:

«Այս պահի դրությամբ հանրապետությունում արդեն իսկ շուրջ 10 000 տոննա լոլիկ է մթերվել, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մոտ 500 տոննայով ավելի է:  Այս պահին լոլիկի մթերումներ են իրականացնում «Արտաշատի պահածոների գործարանը» և Արմավիրի «Նոյյան» գործարանը: Նախարարությունն աշխատանքներ է իրականացնում, որպեսզի մյուս մթերող ընկերությունները, որոնք խնդիրներ ունեն, նույնպես սկսեն մթերումների կազմակերպումը: Պետք է նաև հաշվի առնել, որ այս տարի էականորեն աճել են լոլիկի արտահանման ծավալները, և բերքի մեծ մ ասը գյուղացիները հանձնել են արտահանողներին, ինչպես նաև ներքին շուկայում են սպառումը կազմակերպել»,- իր խոսքում նշել է նախարար Կարապետյանը:

Նախարարը հավելել է, որ Արմավիրի մարզում այս տարի ընդհանուր առմամբ, չնայած որոշ համայնքներում տեղի ունեցած կարկտահարություններին, պտղի բավականին լավ բերք է ստացվել: Բացի այդ, նախորդ տարվա համեմատությամբ շուրջ 1600 հեկտարով ավելացել են  մարզի ցանքատարածությունները, որից 300 հեկտարը կազմում են լոլիկի ցանքերը:

Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն իր հերթին նշել է, որ իրենց հիմնական խնդիրն է բերքի իրացման գործում գյուղացիներին օգտակար լինելը,  արտահանման նոր շուկաներ գտնելը, ինչի ուղղությամբ մշտական աշխատանքներ են իրականացվում: Մարզպետը մասնավորապես նշել է, որ վերջերս է վերադարձել ՌԴ Վոլոգդա մարզից, որտեղ պայմանավորվածություն է ձեռք բերվել տեղի գործարաններից մեկի հետ Արմավիրի մարզից արտահանումներ կազմակերպելու հարցում:

Up to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms