Օլանդը հասկանալի է համարում Սիրիայում ռազմական օպերացիա իրականացնելու Թուրքիայի որոշումը
POLITICSՖրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է, որ Սիրիայում զինյալների դեմ ռազմական օպերացիա իրականացնելու թուրքական իշխանությունների որոշումը կարելի է հասկանալ` հաշվի առնելով երկրի տարածքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից իրականացվող ահաբեկչությունները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Օլանդի խոսքերն է մեջբերել Reuters գործակալությունը:
«Թուրքիան որոշել է մուտք գործել Սիրիայի տարածք ԻՊ-ի դեմ պայքարելու համար, և մենք կարող ենք դա հասկանալ՝ հաշվի առնելով Թուրքիայի տարածքում ահաբեկչությունները»,- նշել է Ֆրանսիայի նախագահը:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
A Birthday in Italy with Unibank
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



