Նավթի համաշխարհային գները աճում են իրանցի նախարարի հայտարարության ֆոնին
ECONOMICSԲրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ նավթի համաշխարհային գները հինգշաբթի երեկոյան աճում են, քանի որ ներդրողները դրականորեն են արձագանքել Իրանի նավթարդյունաբերության նախարար Բիջան Զանգանեհի այն հայտարարությանը, որն առնչվում է Ալժիրում կայանալիք ՕՊԵԿ-ի ոչ պաշտոնական հանդիպմանը մասնակցելուն։
Brent տեսակի նավթի հոկտեմբերյան ֆյուչերսները աճել են 0.73 տոկոսով՝ մեկ բարելի համար հասնելով մինչև 49.41 դոլարի։ Իսկ ահա WTI տեսակի նավթի հոկտեմբերյան ֆյուչերսները աճել են 0.56 տոկոսով՝ մեկ բարելի համար հասնելով մինչև 47.03 դոլարի։
Ալժիրում կայանալիք ՕՊԵԿ-ի ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ քննարկվելու է նավթարդյունահանման մակարդակի սառեցման հարցը։ Իրանը շարունակ հայտարարել է, որ այդ որոշմանը կարող է աջակցել այն դեպքում, եթե հասնի նախապատժամիջոցային ժամանակաշրջանում ունեցած նավթարդյունահանման մակարդակին։