Իտալիայում երկրաշարժը վնասել կամ քանդել է գրեթե 300 պատմական շենքեր
INTERNATIONAL NEWSԻտալիայում երկրաշարժը վնասել կամ քանդել Է պատմական նշանակություն ունեցող 293 շենքեր: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է«Արմենպրես»-ը, հայտնել Է երկրի մշակույթի նախարար Դարիո Ֆրանչեսկինին:
Ըստ France-Presse գործակալության հաղորդման՝ խոսքն առավելապես վերաբերում Է XIII – XIV դարերի տաճարների, պալատների եւ հուշարձանների: Տարերքը գործնականում լիովին ոչնչացրել Է Ամատրիչեի պատմական կենտրոնը, որն ժամանակին ճանաչվել Է «հարյուր եկեղեցիների քաղաք»:
Քաղաքի գխավոր տեսարժան կառույցը՝ սուրբ Ֆրանցիսկոսի բազիլիկը, քանդվել Է մասնակիորեն: Սուրբ Օգոստինոսի եկեղեցին, որը կառուցվել Է 1428 թվականին եւ գտնվում Է Ամատրիչեի մերձակայքում, ամբողջովին քանդված Է:
Տարածաշրջանում սեյսմիկ ակտիվությունը չի դադարում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
2
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



