Վարչապետի վերահսկողական ծառայության պետի կինը 150 հազար եվրո արժողությամբ նկար է վաճառել
ECONOMICSՀՀ վարչապետի վերահսկողական ծառայության պետ Սարգիս Գրիգորյանի՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացրած 2015թ. տարեկան հայտարարագրից տեղեկանում ենք, որ նրա դրամական միջոցները նախորդ տարի կազմել են 1 միլիոն դրամ, 5 հազար ԱՄՆ դոլար եւ 80 հազար եվրո:
Իսկ վարչապետի վերահսկողական ծառայության պետի պաշտոնն էլ նրան տարեկան բերում է 6 միլիոն դրամից ավելի եկամուտ՝ 6 միլիոն 244 հազար 276 դրամ:
Սարգիս Գրիգորյանի կնոջ՝ Արմինե Քոչարյանի հայտարարագրից էլ տեսնում ենք, որ վերջինս նախորդ տարի 150 հազար եվրո արժողությամբ նկար է վաճառել: Նրա դրամական միջոցներն էլ 2015թ. սկզբին զրոյացված են եղել, այնինչ տարեվերջին դարձել են 15 հազար եվրո:
Նշենք, որ Գրիգորյանն այս պաշտոնը զբաղեցնում է ավելի քան 10 տարի՝ սկսած 2003-ի օգոստոսի 22-ից:
Քրիստինա Տեր-Մաթեւոսյան