Աշխարհի ամենագեղեցիկ 10 թանգարանները
PHOTOBlognews.am-ը գրում է.
Չինաստանի Լքված քաղաքում գտնվող Փելըս թանգարանն է: Սա հրաշալի փայտե կառույց է և ամբողջ աշխարհում ամենաշատ այցելուներ ունեցող թանգարաններից մեկը:
Գուգենհեյմ Բիլբաոն Ֆրենկ Գեհրիի ամենահիասքանչ աշխատանքներից է: Գտնվում է Իսպանիայում:
Լոնդոնի Բնական պատմության թանգարանն ունի քարե, լավ լուսավորված պատեր՝ որպեսզի առավել գեղեցիկ տեսք ունենան ցուցանմուշները:
Աշխարհի ամենամեծ թանգարանը և դրա դիմաց գտնվող ժամանակակից բուրգն իրոք հանրահայտ են և գեղեցիկ: Չկա Փարիզի Լուվրի նման երկրորդն աշխարհում:
Ֆրենկ Լյոյդ Վրայթի կողմից նախագծված Գուգենհեյմ թանգարանը Նյու Յորքում սպիրալի տեսք ունի:
Բեռլինի Հրեական թանգարանը կայծակի լուսավորության տեսք ունի՝ զիգզագաձև է:
Վաշինգտոնի ամերիկա-հնդկական ազգային թանգարանը կարծես հարթեցված քարերի կազմավորում լինի:
Կանադայի ամենամեծ թանգարանը՝ Ռոյալ Օնտարիոն, քարերի արանքից դուրս եկած ադամանդ կարծես լինի:
Մոսկվայի Պատմության կենտրոնական թանգարանը գտնվում է Կարմիր հրապարակի կողքին և կառուցված է կարմիր աղյուսից:
Սալվադոր Դալիի թանգարանը, որը գտնվում է Իսպանիայում, միաժամանակ և՛ շատ տարօրինակ է, և՛ սքանչելի: