Դիետա՝ կուլտուրիստների համար
PHOTOՄարզիկներն առաջին հերթին էներգիայի կարիք ունեն, որի լավագույն աղբյուրը ածխաջրերն են՝ կարտոֆիլ, հատիկընդեղեններ, ալյուրից պատրաստվող մթերքներ: 1 կգ մկանային հյուսվածքի համար օրական ծախսվում է 70-100 կկալ, մինչդեռ 1 կգ ճարպի համար անհրաժեշտ է ընդամենը 3-4 կկալ: Ահա թե ինչու որքան մկանները շատ են, այնքան ձեր սնունդը ավելի կալորիական պիտի լինի: Մկանային զանգվածի մեծացման համար նաեւ սպիտակուցներ են անհրաժեշտ՝ անփոխարինելի ամինաթթուների աղբյուրը: Սակայն մի՛ մոռացեք՝ նիհարելու համար ավելացված ֆիզիկական ծանրաբեռնվածությունը բավարար չէ, այն անհրաժեշտ է համապատասխան դիետայով լրացնել:
Ճաշացանկի օրինակ.
Նախաճաշ
Մեկ բաժակ կաթ, կարագով բուլկի, հյութ կամ թեյ:
2-րդ նախաճաշ
2 ձու, 200 գ ձուկ, կարագով հաց:
Ճաշ
Մեկ ափսե ապուր, 100-150 գ եփած միս՝ բանջարեղենով, հյութ:
Հետճաշիկ
Կարագով եւ մեղրով հաց, կաթ:
Ընթրիք
Եփած հավ կամ հնդկահավ, բանջարեղենային աղցան, պանիր, բուլկի:
Քնից առաջ
Բուլկիով կաթ:
Աղբյուրը՝ Dieta.ru